Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1999-2020 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Հայկազ Բաղմանյանն օրենքով նախատեսված արգելքին հակառակ, իր մտերիմի՝ առևտրային կազմակերպության տնօրենի օժանդակությամբ մասնակցել է հիշյալ ընկերության կառավարմանը՝ դրանում փաստացի ունենալով 25 տոկոս բաժնեմաս, որը ձևակերպված է եղել կնոջ անվամբ:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2011-2018 թվականներին վերը նշված առևտրային կազմակերպությունը ստացել է ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի շահույթ, որի՝ Հ. Բ.-ին փաստացի պատկանող 25 տոկոս մասնաբաժինը կազմել է 251 մլն ՀՀ դրամ: Ավելին՝ առանձին դեպքերում նշված կազմակերպության գործընկեր՝ Շվեդիայի Թագավորությունում գրանցված ընկերությունը մատակարարման դիմաց վճարումներն ամբողջությամբ կատարել է Հ. Բ.-ի անձնական հաշվեհամարին:

Դրանից հետո, նպատակ ունենալով քողարկել առևտրային կազմակերպությանն արտոնություններ տրամադրելու, դրա գործունեությունը հովանավորելու հետ զուգորդված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների հանցավոր ծագումը, դրանք օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների և փոխարկումների միջոցով, այդ թվում՝ այլ անձանց անվամբ գույք ձեռք բերելու և իր հայեցողությամբ տնօրինելու եղանակով: Ընդ որում՝ Հ. Բ.-ն, ձեռք բերված անշարժ գույքերը ներդնելով առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում, հետագայում դրանք 919 մլն 600 հազ. ՀՀ դրամով վաճառել է երրորդ ընկերության՝ ապահովելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարի օրինականացումը»,-  նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Բ.-ն, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի, ապա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի և եկամուտների չհայտարարագրմանը: Վերջինս, մասնավորապես, ի թիվս այլնի՝ չի հայտարարագրել շուրջ 102 մլն ՀՀ դրամ արժողությամբ «MERCEDES-BENZ S500» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև տարբեր տարիներին եկամտի տեսքով ստացված գումարները:

Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, ինչպես նաև հայտարարագրման ենթական տվյալները թաքցնելու համար Հ. Բ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 40 մլն ՀՀ դրամ գրավն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում