Wednesday, 22 07 2026
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել

Ալիևը դժգո՞հ է Էրդողանից

ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մտադրության մասին փաստաթղթի ստորագրման կապակցությամբ Բաքվի իշխանական լրատվամիջոցը տեսակետ է հայտնում, որ դա չէր կարող տեղի ունենալ առանց Ադրբեջանի համաձայնության: Հեղինակը, սակայն, նույն տեղում խոստովանում է, որ Բաքուն Հայաստանի հետ այլ երկրների հարաբերությունների հարցում այլևս որևէ առարկություն չի կարող ունենալ՝ հաշվի առնելով նոր իրողությունները: Ուշագարվ է, որ այս դեպքում ելակետային են գնահատվում Վաշինգտոնի եռակողմ պայմանավորվածությունները:

«Ի տարբերություն Պակիստանի, որը չի ճանաչել հայկական պետության գոյությունը, Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991 թվականին, բայց… դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել»,- գրում է ադրբեջանցի մեկնաբանը և ուշադրություն հրավիրում ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպմանը:

Այդ առթիվ, ինչպես նկատել էինք տվել ավելի վաղ, «Անադոլուն» հայտնել է, որ Էրդողանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առաջիկա կոնկրետ քայլերի մասին: «Էրդողանն իր խաղն ունի»,-ենթադրում է Բաքվի իշխանական լրատվամիջոցը, ինչից հասկացվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առաջիկա ենթադրյալ քայլերի վերաբերյալ Իլհամ Ալիևը, գուցե, վերապահումներ ունի:

Հարկ է, երևի, ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա: Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը հայտարարել է, որ Պեկինը «սատարում է Ադրբեջանի սուվերեն զարգացմանը»: Ոչ ոքի, այդ թվում՝ Չինաստանի առաջնորդի, համար գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը «մեկ ազգ՝ երկու պետություն են»: Այդ համատեքստում Սի Ծինփինի «սուվերեն Ադրբեջան նախագիծը» ոչ այլ ինչ է, քան՝ Թուրքիայից լիովին անկախ պետություն: Դա, բնականաբար, Էրդողանի «խաղին» հակաքայլ է:

Երկրորդն, ըստ երևույթին, կապված է իսրայելա-թուրքական սրացման հետ, ինչից Ադրբեջանը հետևողականորեն փորձում է դիստանցավորվել: Երևում է, Անկարան Բաքվի նկատմամբ այդ հարցում «փափուկ ուժ է կիրառում» և իր նպատակին հասնելու համար կարող է օգտագործել առանց Ադրբեջանի համաձայնության Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու կոնկրետ քայլերի գործոնը: Սկզբունքորեն հայ-ադրբեջանական գործընթացում Թուրքիան այլևս Ադրբեջանին տալիք չունի: Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի առնվազն մասնակի բացումը ոչ ոք «դավաճանություն» չի դիտի: Բայց այդ դեպքում Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրումը և վավերացումը կդառնա այլևս անշրջելի: Ալիևը նման հեռանկար տեսնո՞ւմ է, դրա համա՞ր է Էրդողանից դժգոհ: Բայց ի՞նչ երաշխիք, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման կոնկրետ քայլերի մասին Էրդողանի հայտարարությունը «հերթապահ» չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում