Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի լիարժեք անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական հրատարակություններից մեկի աղբյուրների՝ Նյու Դելիի դիրքորոշումը պայմանավորված է Պակիստանի հետ Ադրբեջանի «եղբայրական հարաբերություններով» և «հակասում է բազմակողմանի դիվանագիտության սկզբունքներին»։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Չինաստանը կողմ է արտահայտվել Ադրբեջանի անդամակցությանը ՇՀԿ-ին։
ՇՀԿ-ի կազմում են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը և Բելառուսը։ Հայաստանը և Ադրբեջանը, մի շարք այլ երկրների հետ միասին, ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունեն։







































