Գերմանիայում գնված ավտոմեքենաների առաքման ժամկետները կարող են տևել 4 ամիս: Գնումը ձևակերպելուց հետո հենց այդքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ավտոսրահի հաճախորդները ստանան իրենց ավտոմեքենաները:
Դույսբուրգ-Էսսեն համալսարանի ավտոմոբիլային հետազոտությունների կենտրոնի մասնագետները հայտնում են, որ առաքման ժամկետի ամենաերկար տևողությունը Volkswagen կոնցեռնի մոտ է նկատվում: Ամենաքիչը պետք է սպասել BMW-ին. միջինը՝ երկուսուկես ամիս: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը: