Շատերն ասում են, որ սոցիալական ցանցերն այնքան են ազդում սոցիալական փոխհարաբերությունների վրա, որ ոմանք արդեն օն-լայն քննարկումներն ու շփումը գերադասում են կենդանի շփումից: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, մոդայիկ է դարձել օն-լայն հարբեցողությունը:
Ամերիկացի և եվրոպացի սոցիոլոգները նշում են, որ 18-29 տարեկանների շրջանում ալկոհոլիզմը կտրուկ աճում է: Այս երևույթը նրանք կապում են նաև սոցիալական ցանցերի զարգացման հետ: Ընդ որում՝ գիտնականները կոչ են անում սոցիալական ցանցերն ընդհանրապես վերանվանել ապասոցիալական ցանցերի, քանի որ դրանց շնորհիվ երիտասարդությունն աելի քիչ է դուրս գալիս հասարակական վայրեր և հյուրեր ընդունում:
Իսկ օն-լայն հարբեցողությունը կատարվում է հետևյալ կերպ. երիտասարդները ինչ-որ մի ժամի որոշում են նստել իրենց մոնիտորների դիմաց, բացել ինչ-որ խմիչքի շիշ, և սկսում են շփվել այնպես, կարծես բարի դիմաց նստած լինեն: Նույնիսկ բաժակը բաժակին խփելու էֆեկտ ստանալու համար՝ նրանք բաժակը թեթևակի հարվածում են էկրանին:








































