Wednesday, 22 07 2026
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել

Մակրոնը շեշտել է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու համար

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար պետք է խաղաղության հասնելու ջանքեր գործադրվեն: Այս մասին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո NBC News-ի եթերում հայտարարել է  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Երբ նայում եմ իրավիճակին և փաստերին, չեմ տեսնում, որ նախագահ Պուտինը շատ պատրաստակամ է խաղաղություն հաստատելու հիմա: Սակայն, գուցե, ես չափազանց հոռետես եմ», – նշել է Մակրոնը «Meet the Press» հաղորդման ընթացքում։

Մակրոնը պնդել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ լուծում գտնելու համար, այդ թվում՝ ավելի շատ պատժամիջոցներ սահմանելու միջոցով։

«Եթե Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված երկկողմ հանդիպման ժամանակ առաջընթաց չգրանցվի, և եթե եռակողմ հանդիպումը ձախողվի, կամ եթե ռուսները չհետևեն այս մոտեցմանը, այո, մենք պետք է ուժեղացնենք պատժամիջոցները՝ երկրորդային և առաջնային», – ասել է Մակրոնը։

Եվրոպացի առաջնորդների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև բանակցություններից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի անվտանգության հիմնական երաշխիքներից մեկը «հարյուր հազարավոր» մարդկանցից բաղկացած և Ռուսաստանին զսպելու ունակ ուկրաինական բանակի պահպանումն է։

Մակրոնը նշել է, որ իր կարծիքով՝ Թրամփի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը։

Ավելի ուշ Էմանուել Մակրոնը X հարթակում նույնպես անդրադարձել է Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։

«Վաշինգտոնում նախագահ Զելենսկու և մեր գործընկերների հետ մենք վերահաստատեցինք նախագահ Թրամփին մեր վճռականությունը՝ շարունակելու միավորել մեր ջանքերն ամուր և տևական խաղաղության համար, որը կպաշտպանի Ուկրաինայի շահերը և Եվրոպայի անվտանգությունը», – գրել է Մակրոնը։

Նա նաև նշել է, որ «նման խաղաղությունն անպայման կպահանջի Ուկրաինային տրամադրել ամուր անվտանգության երաշխիքներ, որոնց շուրջ մենք որոշել ենք շատ կոնկրետ աշխատել Միացյալ Նահանգների հետ»։

«Մեզ համար նաև պարզ է, որ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այս խաղաղությունը չի հաստատվել», – նշել է նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում