Տիբեթի բուդդիստների հոգևոր առաջնորդ դալայ-լաման հետաձգել է ուղևորությունը Հարավաֆրիկյան Հանրապետություն, քանի որ այդ երկրի իշխանությունները մինչ այժմ նրան այցագիր չեն տրամադրել: «Դալայ-լաման հոկտեմբերի 6-ին պատրաստվում էր թռչել ՀԱՀ, բայց նրան դեռևս այցագիր չեն տվել, որի պատճառով նա ստիպված է եղել հետաձգել այցը»,- հայտարարել է Հնդկաստանոմ դալայ-լամայի ներկայացուցիչը:
Դալայ-լաման պատրաստվում էր ՀԱՀ գնալ Քեյփթաունի արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուի հրավերով, որտեղ նա պետք է ելույթ ունենար արքեպիսկոպոսի 80-ամյակի առթիվ:
ՀԱՀ-ի ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ սա առաջին դեպքը չէ, որ դալայ-լամային արգելում են այցագիր տրամադրել: Նման դեպք է գրանցվել 2009թ., երբ նույն պատճառով նա չկարողացավ ներկա գտնվել միջազգային խաղաղության կոնֆերանսին:











































