Monday, 08 06 2026
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
Տնտեսական աճն ավելին էր, քան մենք կանխատեսում էինք․ միայն 1 մլրդ դոլար հատկացվել է դպրոցաշինությանը
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
2025թ-ին պետական բյուջեի եկամտային տվյալները 2017թ․ համեմատ ավելացել է 135 %-ով
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Ժողովուրդը տեր կանգնեց պետությանը և անկախությանը․ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի

Հակամենաշնորհային պայքարը Վրաստանում վստահություն չի ներշնչում

Մինչ Վրաստանը խստացնում է հակամենաշնորհային օրենսդրությունը` միջազգային հանրության պահանջները բավարարելու համար, վերլուծաբանները կասկածներ են հայտնում կառավարության` իրական փոփոխությունների գնալու քաղաքական կամքի առկայության վերաբերյալ:

Որպես ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի կնքման նախապայման` Եվրոպական միությունը պահանջել է, որպեսզի Վրաստանը միջոցներ ձեռնարկի ազատ տնտեսական մրցակցության ձևավորման համար` խորհուրդ տալով հզոր հակամենաշնորհային վերահսկիչ մարմին ստեղծել:

Վրաստանի իշխանությունների արձագանքը հետևել է այս ամսին ներկայացված ազատ առևտրի և մրցակցության վերաբերյալ օրենսդրական նախագծի տեսքով, որը կքննարկվի խորհրդարանի կողմից խորը աշնանը:

Վրաստանի նախկին հակամենաշնորհային վերահսկիչ մարմինը գործել է մինչև 2005 թվականը: Երբ կառույցը լուծարվեց, նրա գործառույթների որոշ մասն անցավ Ազատ առևտրի և մրցակցության գործակալությանը, սակայն միջազգային կազմակերպությունները պնդում են, որ այս կառույցը սպառողներին չի ապահովում պատշաճ պաշտպանությամբ:

Նոր օրինագիծը նպատակ ունի կանխել շուկայում գերակայող դիրք ունեցող ընկերությունների կողմից [իրենց դիրքերի] չարաշահումը, ինչպես նաև ապահովել ազատ տնտեսական մրցակցությունը: Գործող Ազատ առևտրի և մրցակցության գործակալությունը նոր գործառույթներ կստանա, այդ թվում` իրավասու կլինի դատական պատասխանատվության ենթարկել այն ընկերություններին, որոնց հակամրցակցային վարքագծի մեջ է կասկածում:

Վրաստանի վարչապետի ավագ խորհրդական Վախթանգ Լեժավայի խոսքերով` նոր օրենքը թույլ կտա Վրաստանի օրենսդրությունը համահունչ դարձնել ԵՄ օրենսդրությանը:

Վրաստանի ազգային դրոշի կողքին ծածանվող կապույտ և ոսկեգույն երանգներով ԵՄ դրոշը խորհրդանշում է երկրի` Եվրոպայի հետ սերտ հարաբերությունների ռազմավարական նշանակությունը: ԵՄ պաշտոնյաներն իրենց հերթին նշում են, որ Վրաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել տարվա ավարտին, իսկ մինչ այդ Վրաստանը պետք է իրականացնի բոլոր անհրաժեշտ բարեփոխումները` կոռուպցիայի դեմ պայքարի և թափանցիկության ապահովման խնդիրները լուծելու համար:

Թբիլիսիի պետական համալսարանի մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Նոդար Խադուրիի խոսքերով` միայն այն փաստը, որ իշխանությունները պատրաստ են ընդունել ԵՄ հանձնարարականները, չնայած պնդում են, որ դրանց կարիքը չկա, ցույց է տալիս, թե ինչ մեծ նշանակություն են նրանք տալիս ԵՄ հետ հարաբերություններին:

«Եվրոպական Միության հետ տնտեսական կապերը մեծ նշանակություն ունեն Վրաստանի համար: Կենսամակարդակի առումով մեր երկիրը, դժբախտաբար, շատ բարձր դիրք չի զբաղեցնում, այդ պատճառով մեզ ներդրումներ են անհրաժեշտ: Իսկ լուրջ ներդրողների գրավելու համար պետք է կայունություն և արտադրանքի ծավալների աճ ապահովենք…. Ռուսաստանյան շուկան փակ է մեզ համար, հետևաբար Եվրոպան մեզ ամենամոտ շուկան է»:

Այնուհանդերձ, Վրաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ մրցակցության գործակալությանը նոր լիազորություններ են տրամադրվում ԵՄ պահանջները բավարարելու համար, այլ ոչ թե այն պատճառով, որ այդ լիազորություններն իսկապես անհրաժեշտ են:

«Այն փաստը, որ երկրի հակամենաշնորհային օրենսդրությունը թույլ է, դեռ չի նշանակում, որ մենաշնորհներն ամբողջությամբ ազատ են գործում: Պարզապես, երբ օրենքն ուժի մեջ մտնի, այն գործակալությանն ավելի մեծ լիազորություններ կշնորհի, իսկ սա իր հերթին կօգնի իրականացնել ԵՄ հանձնարարությունները», – ասում է Վրաստանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Թեմուր Ցուրցումիան:

Սակայն անկախ փորձագետների կարծիքով` Վրաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներ մենաշնորհային են:

Մերաբ Ջանիաշվիլու ղեկավարած Երիտասարդ ֆինանսիստների և գործարարների միության` վրաստանյան շուկայում անցյալ տարի իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կառավարության գործողությունները հաճախ ուղղված են մենաշնորհների ամրապնդմանը:

«Օրինակ` երթուղային տաքսիները Թբիլիսիում: Կառավարությունն ընդհանրապես անբացատրելի որոշում ընդունեց` վերջ տալով մրցակցությանն ու ոլորտը մենաշնորհային դարձնելով, որտեղ շուկայի 100 տոկոսը վերահսկվում է համապատասխան մրցույթում հաղթած «Tbilisi Mikroavtobus» ընկերության կողմից: Նման կտրուկ միջամտության հետևանքով` երթուղային տաքսիներով երթևեկության տոմսերի արժեքն անմիջապես բարձրացավ», – նշում է Ջանիաշվիլին:

Դեղագործական շուկայում գերակայող դիրք ունեցող երեք ընկերություններ կան, որոնք վերահսկում են շուկայի 90 տոկոսը, ինչպես նաև բժշկական ապահովագրության բնագավառը և կլինիկաները: Ջանիաշվիլու ղեկավարած միության իրականացրած ուսումնասիրությունները պարզել են, որ բոլոր երեք ընկերությունները «համարյա նույն» գնային քաղաքականությունն են վարում, ինչը, միության նախագահի խոսքերով «սպառողների իրավունքների խախտում է»:

Տնտեսության մյուս մենաշնորհային ոլորտը շաքարավազի շուկան է, որը գտնվում է մեկ ընկերության ձեռքում, իսկ նավթային արտադրանքի շուկայում գործող 50 ընկերություններից միայն չորսն են այժմ վերահսկում շուկայի 90 տոկոսը: Քանի որ վառելանյութերի մեծամասնությունը Վրաստան ներկրվում է հարևան Ադրբեջանից, հենց այս երկրի պետական նավթային ընկերությունն է վերահսկում «դիզելային վառելանյութի մեծածախ շուկայի մոտավորապես 75 տոկոսը և բենզինի շուկայի 62 տոկոսը», – նշում է Ջանիաշվիլին:

Նրա խոսքերով` եթե մեծածախ շուկայի ողջ հատվածը կամ մեծ մասը գտնվում է մեկ տնտեսվարող սուբյեկտի ձեռքում, ապա այլևս նշանակություն չունի, թե որքան շատ են այդ շուկայում մանրածախ առևտրով զբաղվողները:

«Սպառողի համար կարևոր չէ, թե քանի ընկերություն կա շուկայում` մեկ, թե` չորս, եթե նրանց բոլորի գները նույնն են»:

Տնտեսական և սոցիալական հետազոտությունների կովկասյան ինստիտուտի տնօրեն Դավիթ Նարմանիայի կարծիքով` նոր օրենքը նախորդից ավելի լավն է, սակայն նրա արդյունավետությունը կախված կլինի գործնական կիրառումից:

«Այս օրենսդրական բարեփոխման հաջողությունը կախված կլինի Ազատ առևտրի և մրցակցության գործակալության արդյունավետության մակարդակից, դատարանների գործունեությունից և նրանից, թե ինչպես է այս ամենը կյանքի կոչվելու: Կարծում եմ` Եվրոպական Միությունը կստիպի [Վրաստանին] պարտավորություններ ստանձնել, որպեսզի այս ամենը վերջնականապես իրականացվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Սակայն այն, թե գործնականում ինչպես այս ամենը կիրականանա, կախված կլինի կառավարության քաղաքական կամքից», – նշում է Նարմանիան:

Վրաստանի նախկին հակամենաշնորհային ծառայության [նախկին] փոխնախագահ Լևան Քալանդաձեն վատ նշան է համարում իշխանությունների` մենաշնորհների գոյությունը շարունակաբար հերքելու փաստը:

Քալանդաձեի խոսքերով` իշխանությունները կարող էին հայտարարել, որ եթե նախկինում օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը չկար, ապա ներկայում դրանց մշակման պատճառը մենաշնորհների ի հայտ գալու հանգամանքն է: Փոխարենը` «նրանք դեռևս պնդում են, որ մենաշնորհներ գոյություն չունեն», – ասում է նա:

Ըստ Քալանդաձեի`մյուս մտահոգիչ հանգամանքն այն է, որ հակամենաշնորհային գործակալությունը գտնվելու է կառավարության ենթակայության տակ, իսկ նրա ղեկավարը նշանակվելու է վարչապետի կողմից: Այս դեպքում կարող է շահերի բախում տեղի ունենալ, քանի որ գործակալությունը պետք է ուսումնասիրի կառավարության գործունեությունը, որի մի մասն է այն կազմում: Մինչդեռ իրապես անկախ հակամենաշնորհային գործակալությունը պետք է ստեղծվի խորհրդարանի կողմից և ենթարկվի նրան:

Միևնույն ժամանակ, Քալանդաձեին մտահոգում է այն, որ մրցակցության հանձնաժողովին իրավասություններ չեն տրամադրվի առանձին կանոնակարգող մարմիններին ենթարկվող հեռահաղորդակցության և հեռարձակման ոլորտները վերահսկելու համար:

Հեղինակը «Business Times Georgia» ամսագրի թղթակիցն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում