Wednesday, 24 06 2026
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը

Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատումը կարևոր ձեռքբերում է միջազգային դիվանագիտության համար. ԱՄՆ պետքարտուղարություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը կարևոր ձեռքբերում է միջազգային դիվանագիտության համար, որին կարողացավ հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակումը վերահաստատել է այն, որ նախագահ Թրամփն իսկապես խաղաղության նախագահ է։ Անցյալ շաբաթ նա Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հյուրընկալեց Սպիտակ տանը, որտեղ նրանք ստորագրեցին խաղաղության պատմական համատեղ հռչակագիր՝ տասնամյակներ տևած ծանր հակամարտությունից և մեծ թվով մարդկային կորուստներից հետո, ինչը միջազգային դիվանագիտության համար նշանակալի նվաճում է և բռնության դադարեցում, որը միայն նախագահ Թրամփը կարող էր իրականացնել», – հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը։

Բրյուսը հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 8-ին նաև երկկողմ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ՝ «բացելով Հարավային Կովկասի տարածաշրջանի մեծ ներուժը առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում և ստեղծելով նոր հնարավորություններ ամերիկյան ժողովրդի և ամերիկյան բիզնեսի համար»։

Պետքարտուղարության ներկայացուցչին նաև խնդրել են մեկնաբանել Իրանից և Ռուսաստանից հնչող հայտարարությունները, որոնք «այնքան էլ չեն աջակցում խաղաղության այս պլանին»։

«Աշխարհը գիտի, որ նախագահ Թրամփին պետք է լուրջ ընդունել։ Այդ պայմանավորվածությունը, այս համաձայնագիրը կարևոր է նրա համար։ Նրանք (խմբ.՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները) Սպիտակ տանն էին։ Սա կարևոր է վարչակազմի համար։ Սա կարևոր է աշխարհի համար», – նշել է Թեմի Բրյուսը։

Նա շեշտել է, որ ինչպես եվրոպացիները, ֆրանսիացիները, այնպես էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նույնիսկ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը փորձել են լուծել տասնամյակներ տևած հակամարտությունը, սակայն «միայն նախագահ Թրամփն է կարողացել այս երկու երկրներին հաջողությամբ բերել այս պատմական խաղաղությանը»։

«Այնպես որ, կարծում եմ՝ աշխարհը գիտի, որ նա հանձնառու է երկրների միջև երկարատև, կայուն խաղաղությանը՝ անկախ նրանից, թե որքան են տևել հակամարտությունները կամ թշնամանքը», – ասել է խոսնակը՝ հավելելով, որ Թրամփը կանի այն ամենն, ինչ անհրաժեշտ է պատերազմները դադարեցնելու համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում