Wednesday, 01 07 2026
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24

Պուտինը կհանձնի՞ Ասադին

Հուլիսի 31-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շաբանիին: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, բայց, չգիտես ինչու, հղում անելով սիրիական SANA պետական լրատվական գործակալությանը: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ալ-Շաբանին հանդիպում է ունեցել Ռուսաստանի ոչ միայն արտաքին գործերի, այլև պաշտպանության նախարարի հետ:

Նույն օրը Մոսկվա է ժամանել նաև Սիրիայի պաշտպանության նախարար Մուհաֆ Աբու Քասրան: Սիրիայի պետական լրատվական գործակալության ձևակերպմամբ՝ նա «հույս ունի հանդիպել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»:

Տեղեկատվական այս «շղթայից» կարելի է ենթադրել, որ Սիրիայի արտաքին գործերի նախարար ալ-Շաբանին Մոսկվա է գործուղվել որպես անցումային կառավարության նախագահ ալ-Շարաայի հատուկ բանագնաց: Հակառակ պարագայում նա չէր արժանանա ՌԴ նախագահ Պուտինի առանձին ընդունելությանը:

Կարելի է եզրակացնել, որ Սիրիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները նվազագույնը կառուցողական են եղել, արդյունքները ներկայացվել են նախագահ Պուտինին, որից հետո նա արտոնել է, որ պաշտպանության նախարար Բելաուսովն ընդունի Սիրիայի արտաքին գործերի նախարարին, ինչից հետո ծագել է ռազմական գերատեսչությունների ղեկավարների ձևաչափով քննարկումները շարունակելու անհրաժեշտություն:

Այս ամենից հետևում է, որ ռուս-սիրիական բանակցությունների հիմնական առարկան Տարտուսի և Հմեյմիմի ռազմաբազաների ապագան է: Այդ հարցում Ռուսաստանն ունի Իսրայելի որոշակի աջակցությունը, քանի որ Թել Ավիվը շահագրգռված է Սիրիայում թուրքական ներկայության հնարավորինս սահմանափակմամբ:

Դեռևս տարեսկզբին մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Սիրիայի նոր իշխանությունները Մոսկվայից պահանջում են «հանձնել» նախկին նախագահ Բաշար Ասադին, ինչի դիմաց խոստանում են ռազմաբազաների հարցում նոր պայմանագիր ստորագրել: Սիրիայի արտաքին գործերի նախարարի կրեմլյան ամենաբարձր մակարդակով ընդունելությունից կարելի է եզրակացնել, որ Ասադի ճակատագրի հետ կապված հարց Մոսկվայում սիրիական կողմը բարձրացրել է: Ի՞նչ որոշում կընդունի Ռուսաստանի նախագահը, Ասադին «կհանձնի՞»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում