Monday, 15 06 2026
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանը պատրաստվում է «գրավել» Մոլդովան

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հերթական կանխատեսումն է հրապարակել, այս անգամ՝ Մոլդովայի վերաբերյալ: «Հյուսիս-ատլանտյան դաշինքը ցանկանում է Քիշնևն օգտագործել Մոսկվայի հետ հակամարտության ժամանակ: Արտաքին հետախուզության ծառայության ստացած տեղեկությունների համաձայն ՆԱՏՕ-ն ակտիվորեն պատրաստվում է, որպեսզի Մոլդովան օգտագործի Ռուսաստանի հետ ռազմական հավանական հակամարտության ընթացքում: Բրյուսելում որոշում է կայացվել՝ արագացնել այդ երկրի վերափոխումը դաշինքի արևելյան թևի պլացդարմի՝ հաշվի առնելով Ռուսաստանի ԶՈՒ առաջխաղացումն Ուկրաինայում»,- ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրությունը մեջբերում է ՌԻԱ-Նովոստին:

Ռուսաստանի ԱՀԾ այս հայտարարությունը հաջորդում է նախօրեին հեռուստալրագրող Զարուբինին Վլադիմիր Պուտինի հարցազրույցին, որտեղ նա ասել է, որ Մոսկվան «միայնակ դիմակայում է հավաքական Արևմուտքի երկրներին»:

Կարևոր է նաև, որ Մոլդովան ՆԱՏՕ-ի արևելյան թևի «հակառուսական պլացդարմ դարձնելու Բրյուսելի որոշման» մասին ՌԴ ԱՀԾ-ն խոսում է մի փուլում, երբ գրեթե բոլոր ներգրավված կողմերի համար այլևս պարզ է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հավանականությունը մոտ է զրոյականին, և մարտական գործողությունները շարունակվելու են առնվազն մինչև առաջիկա խոր աշուն:

Այդ հայտարարության «բանալի միտքն» այն է, որ ՆԱՏՕ-ն Մոլդովայում «նախապատրաստական աշխատանքներ է տանում՝ հաշվի առնելով Ռուսաստանի ԶՈՒ առաջխաղացումն Ուկրաինայում»: Ասվածից ուղղակիորեն հետևում է, որ Ռուսաստանը ծրագրում է այնպիսի խոշոր հարձակում, որի հաջողության դեպքում իր զորքերը կարող են դուրս գալ Մոլդովայի հետ Ուկրաինայի սահման:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին վերջերս վստահաբար հայտարարել է, որ «ռուսական դեսանտը երբեք չի մտնելու Օդեսա»: Օդեսայի մարզը սահմանակցում է Մոլդովային, որ, սակայն, չի վերահսկում Դնեստրի ձախափնյակը, այնտեղ ավելի քան երեք տասնամյակ է՝ տերուտնօրեն են Ռուսաստանի «խաղաղապահ զորքերը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ Քիշնևին չենթարկվող Մերձդնեստրում «ստեղծվել է տնտեսական աղետալի վիճակ»: Դա կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի «Մերձդնեստրի հանրապետությունը» դիմի և Մոսկվայից օգնություն խնդրի: Դնեստրի ձախափնյակի բնակչության կեսից ավելին ռուս է, ունի ՌԴ քաղաքացու անձնագիր:

Եթե Տիրասպոլի կառավարիչները ենթարկվեն Մոսկվայի «եղբայրական խորհրդին» և զինված ապստամբություն բարձրացնեն, ապա Ռուսաստանը կարող է առիթն օգտագործել և Օդեսայի ուղղությամբ «հումանիտար միջանց» բացել և մտնել Մոլդովա: Որքանո՞վ է իրատեսական այս սցենարը՝ բոլորովին այլ հարց է: Շատ մեծ է հավանականությունը, որ տեղեկատվա-քարոզչական «մշակումն» արվում է Ռումինիայի համար, որ Մոլդովայի երաշխավորն է: Տարիներ առաջ, սակայն, քննարկվել է տարբերակ, որ Ռումինիան կարող է «կլանեն մոլդովախոս շրջանները, իսկ Դնեստրի ձախափնյակը և Գագուզիան՝ թողնել Ռուսաստանին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում