Saturday, 04 07 2026
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Պուտինը համաշխարհային պատերազմ է «անոնսավորում»

Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների հիմքում աշխարհաքաղաքականությունն է, ոչ թե՝ ԽՍՀՄ գաղափարախոսությունը, ինչպես թվում էր նախկինում: Այդ մասին հուլիսի 13-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ում գնահատմամբ՝ այդ հակասությունները հենված են Ռուսաստանի նկատմամբ ռազմավարական հաղթանակ տանելու Արևմուտքի ցանկության վրա: Վլադիմիր Պուտինը նույնիսկ թույլ է տվել ձևակերպում, որ Արևմուտքը չի ճանաչում Ռուսաստանի անկախությունը և լիիրավ ինքնիշխանությունը և ամփոփել, որ Մոսկվան փաստացի միայնակ դիմակայում է հավաքական Արևմուտքի բոլոր երկրներին:

Մալայզիայում ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ Ռուսաստանն ուկրաինական կարգավորման «նոր գաղափարներ է հնչեցրել», որոնց մասին Մարկ Ռուբիոն անհապաղ զեկուցել է նախագահ Թրամփին: Վերջինս անոնսավորել է, որ հուլիսի 14-ին հանդես կգա հատուկ հայտարարությամբ: Մինչ այդ ԱՄՆ նախագահն ասել է, որ հուլիսի 3-ի հեռախոսազրույցի արդյունքում առաջընթացի չի հասել և Պուտինից «հիասթափված է»:

Դոնալդ Թրամփի անոնսավորած հայտարարության նախօրեին կրեմլյան հեռուստալրագրող Զարուբինին նախագահ Պուտինի հարցազրույցի չափազանց կոշտ ձևակերպումները, մանավանդ վերջին ընդգծումը, որ Ռուսաստանը միայնակ դիմակայում է հավաքական Արևմուտքի բոլոր երկրներին, վկայում են, որ նա Ուկրաինայի կարգավորումը շարունակում է դիտարկել այսպես կոչված «նոր աշխարհակարգի սկզբունքների և տարրերի» հարցում հիմնարար համաձայնության տիրույթում: Նրա այդ դիրքորոշումը հայտնի է «Յալթա -2» անվանումով, ինչը ենթադրում է աշխարհում ազդեցության գոտիների վերաբաժանում:

Ամենայն հավանականությամբ, բոլորովին էլ պատահական չէ, որ Ռուսաստանի նախագահն անդրադառնում է Արեւմուտք-ԽՍՀՄ դիմակայությանը և այն անվանում «ոչ թե գաղափարական, այլ աշխարհաքաղաքական»: Նրա դիտարկումը, որ Արևմուտքը «չի ճանաչում Ռուսաստանի անկախությունը և լիիրավ ինքնիշխանությունը», այլ բան չի նշանակում, քան՝ պահանջ, որ Արևմուտքը պետք է իրավական ամրագրմամբ Ռուսաստանը ճանաչի որպես «ապագաղափարականացած ԽՍՀՄ», որի ազդեցության գոտում էր Արևելյան Եվրոպան, որոշակի առումով՝ նաև Մերձավոր Արևելքը, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ:

Կարելի է, այսպիսով, եզրակացնել, որ Վլադիմիր Պուտինն այդ հարցազրույցով ազդակ է հղում Միացյալ Նահանգների նախագահին, որ Ռուսաստանը պատրաստ է ընդունել «ցանկացած մարտահրավեր», իսկ Դոնալդ Թրամփի «հիասթափությունն» այդ մրցակցության մեջ «ոչ մի էական նշանակություն չունի»:

Ուկրաինայի և հաջորդաբար հետխորհրդային մյուս երկրների պետականությունը լուծարելու պուտինյան բոլոր փաստարկները միջազգային աջակցություն չեն գտնում: Տպավորությունը, որ «գործարքի վարպետ» Թրամփը կարող է հաշտվել Ռուսաստանի տարածքային էքսպանսիայի հետ, հավանաբար, Կրեմլում այլևս ակտուալ չէ, և Վլադիմիր Պուտինին մնացել է «բոլոր խաղաքարտերը բացել», ինչն էլ նա արել է: Քաղաքական առումով դա համաշխարհային պատերազմի «անոնս է»:

ԱՄՆ նախագահն ինչպե՞ս կընդունի Պուտինի սպառնալիքը, տեղի կտա՞, թե կմտնի բաց դիմակայության ռեժիմի մե՞ջ: Իրավիճակն, իրոք, էքզիստենցիալ է և հիշեցնում է, թերևս, Կարիբյան ճգնաժամը: Բայց այն ժամանակ ԽՍՀՄ-ը կար, միասնական պետություն էր: Այսօր հետխորհրդային տարածքում բոլորը Պուտինից «երես են թեքում», յուրաքանչյուրը ձգտում է անվտանգության և ինքնիշխանության երաշխիքներ ստանալ: Պուտինի հաշվարկը, գուցե, այն է, որ միջուկային ապոկալիպսիսից զգուշանալով՝ ԱՄՆ-ը և հավաքական Արևմուտքը կճանաչե՞ն նրա «լիիրավ ինքնիշխանությունը» նախկին խորհրդային տարածքում: Բայց Ռուսաստանն այդ «համախմբումն» անարյուն իրականացնելու ռեսուրս ունի՞: Եվ եթե «փափուկ ուժը» չաշխատի, Ուկրաինան «կրկվելու է» հետխորհրդային ողջ տարածքո՞ւմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում