Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հրավիրել է կառավարության արտահերթ նիստ՝ քննարկելու միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն ի պատասխան ԱՄՆ-ի կողմից հայտարարված նոր մաքսատուրքերի։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Բրազիլիայում լրջորեն են դիտարկում հայելային միջոցների սահմանման հնարավորությունը Թրամփի կողմից նամակի հրապարակումից հետո, որով օոստոսի 1-ից հայտարարվում է 50 տոկոսի չափով մաքսատուրքի սահմանում բրազիլական ապրանքների համար:










































