Wednesday, 01 07 2026
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Անարդարության խնդիրը ֆունդամենտալ լուծում է ստանալու․ Անդրանիկ Քոչարյան
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Դառը փորձ ունենք․ կեղծ թղթերի հիման վրա պարտադիր զինծառայությունից ազատվողները զգալի թիվ են կազմում
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է երկրորդ անգամ անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ինչպես տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է Յասմին Դում-Թրագուտին և կարևորել հայագիտության բնագավառում վերջինիս գործունեությունը, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ ու արդյունավետ համագործակցությունը: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հայագիտության զարգացման ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ այն ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Նրա խոսքով՝ հայագիտությունն ունի անհրաժեշտ ներուժ՝ հումանիտար և հասարակագիտական ոլորտներում միջազգային մրցունակ դիրք զբաղեցնելու համար։

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության զարգացումը՝ համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Յասմին Դում-Թրագուտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի գործունեությունը, առաջիկա ծրագրերը:

ՀՀ պետական բյուջեով իրականացվող «Օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդում» ծրագրի շրջանակում Զալցբուրգի համալսարանի բանասիրական և աստվածաբանության ֆակուլտետներում իրականացվում են «Հայոց լեզու–գրաբար», «Միջին ու ժամանակակից հայերեն», «Հայ լեզվաբանություն» դասընթացները: Բացի այդ՝ դասախոսությունների առանձին շարքեր են նախատեսված հայոց պատմության, հայոց եկեղեցու, հայկական մշակույթի պատմության և այլ թեմաներով։ Դասընթացներից զատ՝ համալսարանն իրականացնում է նաև հետազոտական այլ ծրագրեր, հրապարակումներ, գիտաժողովներ:  Այս համատեքստում քննարկվել են նաև բաժնի գործունեության հետագա զարգացման հնարավորությունները։

Յասմին Դում-Թրագուտի առաջադրմամբ Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին ավելի վաղ ընդգրկվել էին Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտի՝ «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում:

Ներկայացնելով ծրագիրը՝ Յասմին Դում-Թրագուտը նշել է՝ այն ենթադրում է Առաքելոց վանական համալիրի ու բնակատեղիի ամբողջական հետազոտություն, տարածքի բարեկարգում ու պահպանություն, ինչպես նաև կայուն էկոտուրիզմի զարգացում՝ տեղական շահառուների՝ ակադեմիական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։

Հանդիպմանը քննարկվել են նաև նախորդ տարի Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում հայագիտական կենտրոնների մասնակցությամբ անցկացված համաժողովին, ինչպես նաև Զալցբուրգի համալսարանում նոր համաժողովի  անցկացմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել նաև Լեզվի կոմիտեի հետ հայերենի զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև հայագիտության զարգացմանը վերաբերող մի շարք խնդիրների։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում