Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրը հաստատել է երկրի պատրաստակամությունն՝ իր տարածքում ընդունելու դաշնակիցների կործանիչներ, որոնք ունակ են միջուկային զենք կրել։ Այս մասին հաղորդում է Էստոնիայի ERR հանրային հեռարձակող ընկերությունը:
Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ-ից տասներկու F-35A բազմանպատակային կործանիչ գնելու՝ Մեծ Բրիտանիայի որոշման ֆոնին։ Այդ կործանիչները կարող են կրել ինչպես սովորական, այնպես էլ մարտավարական միջուկային զենք։
Գնման մասին հայտարարվել է հունիսի 25-ին, Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Պևկուրի խոսքով՝ նման կործանիչներ արդեն տեղակայվել են Էստոնիայում՝ ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության ռոտացիոն առաքելության շրջանակներում, և նման գործելակերպը կշարունակվի նաև ապագայում։
«F-35-երն արդեն եղել են Էստոնիայում և շուտով կրկին կվերադառնան ռոտացիոն կարգով։ Մենք պատրաստ ենք նաև հետագայում մեր տարածքում ընդունել դաշնակիցներին, այդ թվում՝ նրանց, ովքեր օգտագործում են նման հարթակները», – նշել է նախարարը։







































