Իսրայելի քաղաքացիների համար անվտանգության սպառնալիքը պահպանվում է նույնիսկ Իրանի հետ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ներկայացուցիչ բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։
«Հարկավոր է պահպանել ավելի վաղ տրված հրահանգները, վտանգը պահպանվում է», – նրա ելույթից հատվածներ է տարածել ԻՊԲ մամուլի ծառայությունը։








































