Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Իրավունքի խախտում չէ վրաններում նստացույց անցկացնելը, իրավունքի խախտում է հասարակական զուգարանների փակումը

«Իրավունքի խախտում չէ նստացույցը վրաններում անցկացնելը, իրավունքի խախտում է հասարակական զուգարանների փակումը»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան, Արտակ Զեյնալյանը` մեկնաբանելով երեկ ոստիկանության տարածած այն հաղորդագրությունը, թե Ազատության հրապարակում անցկացվող նստացույցը կցրվի ոստիկանության կողմից՝ հասարակական կարգի և մարդկանց սահմանադրական իրավունքի խախտման պարագայում:

Հիշեցնենք, որ արդեն երեք օր է, ինչ ՀԱԿ համակիրները և պարզապես քաղաքացիները խաղաղ նստացույց են անցկացնում Ազատության հրապարակում`պահանջելով երկրում սահմանադրական կարգի հաստատում և արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում: «Ոստիկանությունը կարող է ցրել և նստացույցն արգելել միայն այն դեպքում, եթե անհամաչափ գործողություններ կան մասնակիցների կողմից, բայց նստացույցը, որն անցկացվում է հրապարակում լրիվ տեղավորվում է իրավունքի սահմաններում»,- բացատրեց իրավապաշտպանն` ընդգծելով, որ որևէ հիմք չկա այն դադարեցնելու: Նա նաև մեկնաբանեց ոստիկանության այն հայտարարությունները, թե դա անօրինական է, ասելով, որ նստացույցը խաղաղ է և օրինական այնքան ժամանակ, քանի դեռ այն անհամաչափ չէ և չի սահմանափակում այլոց իրավունքները:

Այն հարցին, թե ոստիկանությունն իրավունք ունի՞ խաղաղ նստացույցը ցրելու, Զեյնալյանը պատասխանեց, որ՝ ոչ, իրավունք չունի ցրելու, որովհետև ինչ արվում է խաղաղ է և օրինական: «Իշխանություններն իրավունք չունեին փակել զուգարանները, նույնիսկ պետք է ապահովեին հասարակական զուգարաններով, իսկ տվյալ դեպքում դրանք փակվել են, դա արդեն խաղաղ հավաքի իրականացման իրավունքի սահմանափակում է»,- ասաց իրավապաշտպանը` տեղեկացնելով, որ Սահմանադրությամբ սահմանվում են խաղաղ հավաքների անցկացման և արտահայտվելու ազատության իրավունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում