Friday, 03 07 2026
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Փաշինյանի որոշումը. պաշտոնանկությունն այլևս որևէ կերպ բավարար չէ

Նիկոլ Փաշինյանի որոշումով պաշտոնանկ է եղել ոստիկանապետ, ՆԳՆ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը: Նաև հայտնի է, որ նրա փոխարեն ոստիկանապետ, ՆԳՆ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Լոռու մարզպետ Արա Ղազարյանը, որը մինչև այդ եղել է ոստիկանությունում, իսկ 2018 թվականի շարժման օրերին էլ զբաղեցրել է Լոռու ոստիկանապետի պաշտոնը:

Նիկոլ Փաշինյանի որոշումը հաջորդում է Հայաստանում հասարակական հարաբերություններում հերթական աղմկոտ և ողբերգական պատմությունների շարքին, որը ցավալիորեն վկայեց, որ Հայաստանում չկա աշխատող իրավապահ համակարգ: «Վերջին կաթիլը» գուցե եղել է այսօր տարածված տեղեկությունը, որ հերթական «ռազբորկան» է եղել հրազենի գործադրմամբ: Անշուշտ, միանգամայն տրամաբանական է ոստիկանապետի պաշտոնանկության որոշումը, բայց անկասկած է նաև, որ այդ որոշումը չի կարող լինել բավարար:

Ավելին, այդ որոշումը փաստացի կարող է դառնալ ընդամենը հանրության վրա տպավորություն թողնելու, գոլորշի բաց թողնելու, խոշոր հաշվով՝ նախընտրական քարոզչական էֆեկտի միտված քայլ: Հետևաբար, կառավարության ղեկավարի արձագանքը պետք է չափվի ոչ թե այդ պաշտոնանկությամբ, այլ հաջորդիվ իրավիճակի փոփոխությամբ: Առավել ևս, որ ընդամենն ամիսներ առաջ եղավ ուժային բլոկի, այդ թվում՝ ՆԳՆ նախարարի պաշտոնանկություն, նոր նշանակումներ, բայց իրավիճակի զրո փոփոխություն:

Հետևաբար, ցուցիչը կարող է լինել միայն իրավիճակի տեսանելի փոփոխությունը և հանրային կյանքում հասարակական կարգի պահպանության հարցում իրավապահ համակարգի արդյունավետությունը: Հասարակական կարգի պահպանություն ոչ թե քաղաքական ակցիաների ընթացքում միայն, այլ հասարակական կարգի պահպանություն ու հանրության պաշտպանություն տարբեր քրեական ենթամշակութային դրսեւորումներից, «ռազբորկաներից»:

Հայաստանում հասարակական միջավայրում խուլիգանությունը, «ռազբորկան», նմանօրինակ որևէ դրսեւորում պետք է ենթարկվի խստագույն պատասխանատվության և պետք է հասցվի զրոյի: Երևույթը, ենթամշակույթը կարող է և չվերանալ, բայց դրա հանրային դրսևորումները զրոյի հասցնելը հնարավոր է, անհրաժեշտ է, և պետք է լինի պետական խնդիր: Այդ հարցում միայն գործնական փոփոխությունը կարող է լինել աշխատանքի ցուցիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում