Wednesday, 22 07 2026
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել

Վաշինգտոն-Բաքու երկխոսությունը «չի ստացվո՞ւմ»

Մայիսի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեի անդամ Սթիվ Դեյնսին: Այդ առթիվ նրա պաշտոնական կայքի տարածած տեղեկությունը չափազանց սուղ է: Ալիև-Դեյնս բանակցությունների մասին, որքան էլ արտառոց չհնչի, մանրամասնություններ փոխանցել է Թուրքիայի «Անադոլու» պետական գործակալությունը:

Ըստ այդմ, սենատոր Դեյնսը կարևորել է Աֆղանստանում «ամերիկյան և ադրբեջանական զինվորների ուս ուսի ծառայությունը» և ընդգծել, որ իր գործունեությամբ «մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ ԱՄՆ համագործակցությանը» և կարևորեն Սենատի անդամների հետագա այցերն Ադրբեջան և Կենտրոնական Ասիա:

Իլհամ Ալիևը կարևորել է նախագահության առաջին շրջանում Դոնալդ Թրամփի կողմից Ադրբեջանի հետ հարաբերություններին տրված կարևորությունը և ընդգծել, որ պաշտպանության, էներգետիկայի, առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում դրանք զարգացնելու հնարավորություններ կան:

Սենատոր Դեյնսի այցի առթիվ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը սոցիալական X հարթակում ավելի վաղ անոնսավորել է, որ կքննարկվեն նաև Հարավային Կովկասում կայունության և համագործակցության հաստատման հետ կապված հարցեր: «Անադոլուի» տարացած տեղեկատվությունն ասում է, որ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ըստ երևույթին, Հարավային Կովկասում կայունության և համագործակցության հարցերով քննարկումներն արդյունավետ չեն եղել: Նման տպավորություն կարելի է ստանալ սենատոր Դեյնսի հետ Ադրբեջանի նախագահի հանդիպման «թարմ հետքերով» Բաքվի իշխանական լրատվամիջոցի հրապարակումից, որ վերնագրաված է այսպես. «Հայ ազգայնականներ-Թրամփ-քրիստոնեական լոբբի, նույն շղթայի տարբեր օղակները»:

Հղելով սեփական աղբյուրներին՝ հոդվածի հեղինակը պնդում է, որ անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի կառավարությունն ամերիկյան Mergury Public Affairs լոբբիստական ընկերության հետ պայմանագիր է ստորագրել, որի «նպատակը Վաշինգտոնում հայկական շահերի սպասարկումն է»: Ըստ տեղեկությունների, Mergury-ն լոբբիստական ծառայություններ կմատուցի ամսական 50 հազար դոլար վարձավճարի դիմաց:

Այնուհետև ադրբեջանցի հեղինակը հատուկ կարևորություն է տալիս փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վաշինգտոն այցին, որի ընթացքում նա մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնակդ Թրամփի հովանավորությամբ կազմակերպված Դավանանքի ազատության միջազգային գագաթաժողովին, ինչպես նաև Սպիտակ տանը հանդիպել փոխնախագահ Վենսի հետ:

Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հիմք ընդունելով ամերիկյան Quincy institute վերլուծական կենտրոնի տեսակետը, եզարահանգում է, որ 2018 թվականից հետո Հայաստանը Միացյալ Նահանգներում ավանդական լոբբիստական գործունեությանը զուգահեռ «իր շահերի իրացման նպատակով գործնական կապեր է հաստատել ամերիկյան մասնագիտացված հաստատությունների հետ»: Ընդ որում, ինչպես Quincy institute-ի եզրակացությունն է վկայում՝ Հայաստանի օգտին գործող «ուղեղային կենտրոնները կապված են կաթոլիկ հոգևորականության հետ»: Ըստ ադրբեջանական վարկածի, այդ շրջանակները Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի «նկատմամբ որոշակի ազդեցություն ունեն»:

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեի անդամ Սթիվ Դեյնսի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններից հետո Բաքվի իշխանական լրատվամիջոցի սույն հրապարակումը լավագույն ցանկության դեպքում, իսկ դժվար է «պատական զուգադիպություն» կամ «հեղինակային ինքնագործունեություն» համարել:

Բացառված չէ, իհարկե, որ ադրբեջանական կողմը կամ բացահայտ ապատեղեկատվություն է տարածում, կամ ուռճացնում է Թրամփի որոշումների վրա «կաթոլիկ եպիսկոպոսների ազդեցության գործոնը»: Մյուս կողմից, սակայն, Դեյնսի այցին ընդառաջ նույն լրատվամիջոցն անոնսավորել է, որ Բաքու է ժամանում «Թրամփի ամենամոլեռանդ աջակից սենատորը»: Ինչ-որ բան, երևում է, Վաշինգտոն-Բաքու երկխոսության մեջ «չի ստացվում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում