Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

«Երեք հոգի և մեկ սիրտ». տագնապալի դաշինքը Լաչինում

«Պակիստանը, Թուրքիան ու Ադրբեջանը երեք հոգի են և մեկ սիրտ»,- Լաչինում հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, որը մասնակցել է Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան եռակողմ գագաթնաժողովին: Եռյակն իր հարաբերությունը ռազմա-քաղաքական դաշնակցային մակարդակի բարձրացրեց Արցախի դեմ պատերազմից հետո, թերևս այդ պատերազմում իրենց գործակցությամբ փորձարկելով միմյանց:

Լաչինում տեղի ունեցած գագաթնաժողովին այդ իմաստով, իհարկե, ձգտում են հաղորդել սիմվոլիկ բնույթ, սակայն այստեղ սիմվոլիկայից բացի կա նաև ընթացիկ աշխարհաքաղաքականությունը և Պակիստանը, Ադրբեջանն ու Թուրքիան, ըստ էության, ձևավորում են մի շղթա, որը արտահայտում է եվրասիական անվտանգության մեծ միջավայրում նրանց դերն ընդլայնելու հավակնությունները: Պակիստանի վարչապետը մինչև Լաչին մեկնելը, եղել է նաև Իրանում: Եռյակի համար, թերևս, կարևոր է Իրանի լոյալությունը:

Այստեղ, սակայն, կան, թերևս, կոնկրետ ակնկալիքներ, որոնցից մեկն էլ գուցե այն է, որ Իրանը սահմանափակի Հնդկաստանի ռեգիոնալ հավակնությունը: Այլ կերպ ասած, թերևս կա ակնկալիք սահմանափակել Հնդկաստանի ու Հայաստանի հարաբերությունը: Իրանը բնականաբար կարող է լինել «արգելափակոց», եթե հաշվի առնենք, որ Թեհրանով է անցնում լոգիստիկան՝ բոլոր պարագաներում:

Ավելին, Թեհրանը նաև սերտ հարաբերություն ունի Օմանի հետ, որի օդային տարածքը ևս հայ-հնդկական գործակցության կարևոր լոգիստիկ գոտի է: Խնդիրը, անշուշտ, Հայաստանին վնասելը չէ, այլ Հնդկաստանի դերակատարումը սահմանափակելը՝ պայմանավորված ոչ միայն Պակիստանի հետ խնդիրներով: Կովկասում Հնդկաստանի ակտիվ ներգրավվածությունը Բաքուն ու Անկարան, թերևս, դիտարկում են նաև ռուս-հնդկական սերտ գործակցության պրիզմայով, հենց այդ մասշտաբով տեսնելով խնդիր:

Դելի-Կովկաս հաղորդակցությունն արգելափակվելու հարցում ուրույն շահագրգռություն կունենա նաև Չինաստանը: Նախօրեին Իրանի ԱԽ քարտուղարը այց է կատարել Ռուսաստան, որտեղ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի օգնական Պատրուշևի հետ, որը նախկինում զբաղեցնում էր ԱԽ քարտուղարի պաշտոնը: Պատրուշևի հետ հանդիպման հանգամանքը վկայում է, որ եղել է Պուտինի համար առավելագույն վստահելիությամբ կոմունիկացիայի անհրաժեշտություն: Ռուսաստանն ու Իրանն ունեն ռազմավարական գործընկերության մեծ պայմանագիր, որը բավականին մանրամասն փաստաթուղթ է: Մոսկվան դեմ չէ, որ խորանա հայ-հնդկական ռազմատեխնիկական գործակցությունը:

Այդ մասին անուղղակի, բայց թափանցիկ ակնարկով Երևանում հայտարարեց ՌԴ արտգործնախարար Լավրովը, որը մտահոգիչ համարեց միայն հայ-ֆրանսիական ռազմա-տեխնիկական գործակցությունը: Հնդկաստանի ակտիվ դերը Մոսկվայի համար կարող է լինել Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռյակի կովկասյան ազդեցության հակազդման միջոց: Բացառելի չէ, որ Իրանը կփորձի Մոսկվային հավաստիացնել, որ իր հետ գործակցությունը բավարար է «երեք հոգի մեկ սիրտ» եռյակին արդյունավետ հակազդելու համար: Բայց եռյակից որևէ մեկի հետ սկզբունքորեն խնդիր չունեցող Իրանն այդ հարցում Ռուսաստանի համար հազիվ թե լինի առավել վստահելի, քան Պակիստանի հետ դիմակայության մեջ գտնվող Հնդկաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում