Մոսկվայում տեղի ունեցած սեռական փոքրամասնությունների հանրահավաքի ժամանակ ձերբակալվել է 40 մարդ:
BBC-ի հաղորդմամբ` իշխանությունների կողմից թույլատրված հանրահավաքին մասնակցել է մոտ 40 մարդ, իսկ հանրահավաքի անցկացման վայրին կից հավաքվել են 30 հոգի և փորձել խափանել այն:
Ձերբակալվածները բերման են ենթարկվել ներքին գործերի բաժիններ:









































