Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Ալիևը թանկ է գնահատել Մակրոնի գրկախառնությունը

Եվրոպական ժողովրդավարական ընկերակցության Տիրանայի խորհրդաժողովի տեղեկատվական ինտրիգներից մեկը Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի բավական ջերմ շփումն էր: Վերջին երկու տարիներին Բաքուն Փարիզի դեմ գրեթե թշնամական քաղաքականություն էր վարում, իսկ Իլհամ Ալիևը Ֆրանսիան անվանել է «նեոգաղութատիրական և իսլամատյաց» երկիր:

Դա, իհարկե, չի խանգարում, որ Ֆրանսիան շարունակի ներդրումներ կատարել Ադրբեջանի տնտեսության համար ողնաշարային նշանակություն ունեցող էներգետիկ ոլորտում, բայց առերևույթ տպավորություն էր, թե երկու երկրները գտնվում են դիվանագիտական ճգնաժամի նախաշեմին, և Ալիևը ներգրավվում է Ֆրանսիայի դեմ աշխարհաքաղաքական ծրագրավորումներին:

Երևում է, այդ ընթացքում Փարիզը և Բաքուն խորհրդապահական քննարկումները չեն ընդհատել: Համենայն դեպս, Տիրանայում Մակրոնը և Ալիևը չէին գրկախառնվի, եթե մինչ այդ կողմերի միջև փոխըմբռնման ինչ-որ «հայտարար» գոնե ուրվագծված չլիներ:

Մայիսի 26-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկություն է տարածել, որ Իլհամ Ալիևը ներման հրամանագիր է ստորագրել: Ցուցակում ընդգրկված է 218 անձ, որոնցից 16-ը՝ այլ երկրի քաղաքացի է: Ներման են արժանացել Իրանի՝ 5, Ռուսաստանի՝ 4, Վրաստանի և Պակիստանի՝ 2 , Ֆրանսիայի, Թուրքիայի և Աֆղանստանի մեկական քաղաքացիներ:

Իլհամ Ալիևի հրամանագրով ներման է արժանացել Ֆրանսիայի քաղաքացի Կլերկ Տյեգո Հյուգոն: Վերջինս Բաքվի մետրոպոլիտենի ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2024 թվականի մարտի 30-ին՝ օտարերկրյա երկու այլ քաղաքացիների հետ: Նրանք մեղադրվել են մետրոպոլիտենի գնացքներից մեկի վրա «գրաֆիտական նկարներ թողնելու» մեջ: Դատարանը, սակայն, ազատազրկման պատիժ է սահմանել միայն Ֆրանսիայի քաղաքացու նկատմամբ, մյուսներին տուգանել և ազատ են արձակել:

Ակնհայտ էր, որ Ֆրանսիայի քաղաքացի Կլերկ Տյեգո Հյուգոն երեք տարվա ազատազրկման է դատապարտվում քաղաքական նկատառումներով: Ակնհայտորեն քաղաքական իմաստ ունի նաև նրան ներում շնորհելու մասին Իլհամ Ալիևի կարգադրությունը, ինչը վկայում է Փարիզ-Բաքու հարաբերություններում «ձնհալի» մասին:

Իլհամ Ալիևը Եվրամիության հետ հարաբերությունների վերբեռնման լուրջ խնդիր ունի: Եվրոպական կառույցների հասցեին նրա կոշտ քննադատությունը, Եվրոպայի խորհրդին արված դեմարշը Բաքվին որևէ խաղաքարտ չեն տվել: Տեսակետը, որ Ադրբեջանը Եվրոպայի «էներգետիկ անվտանգության երաշխավորն է, և Բրյուսելում կարող են մարդու իրավունքների և ժողովրդավարության ոտնահարման հանդեպ աչք փակել», իրական քաղաքական ռեժիմում հաստատուն քննություն չի բռնում:

Ֆրանսիան Եվրամիության առաջատար երկրներից է, և Փարիզի հետ հարաբերությունների կարգավորումը Բաքվի և Բրյուսելի հետագա համագործակցության համար էական նշանակություն ունի: Ըստ երևույթին, Ֆրանսիայի քաղաքացուն ներում շնորհելու քայլով Ալիևը ընդառաջ է գնում Մակրոնի ցանկությանը: Ֆրանսիան Հայաստանի եվրոպական ամենաազդեցիկ գործընկերն է: Նույն օրը, երբ Ալիևը ներում է շնորհել Կլերկ Տյեգո Հյուգոյին, Երևան է ժամանել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում