Հունիսի 1-ին՝ ժամը 11:00-18:00, Երեխաների պաշտպանության միջազգային օրը կվերածվի իսկական տոնի՝ Երևանի կենդանաբանական այգում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Ծրագիր
– Նոր ազատավանդակների և կենդանատեսակների ցուցադրություն,
– Երաժշտական անկյուն,
– Զվարճալի խաղեր. արհեստավարժ անիմատորների կողմից կկազմակերպվեն ակտիվ խաղեր, թիմային մրցույթներ և դինամիկ ակտիվություններ՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար
– Մուլտհերոսների հետ հանդիպում. այգու տարբեր 6 հատվածներում երեխաներին կդիմավորեն սիրված մուլտֆիլմերի կերպարները՝ լուսանկարների, պարերի և զվարճանքի համար,
– Պղպջակների շոու,
– Ֆեյս-արթ,
– Շրջայց այգում. երեխաները կարող են մասնակցել զբոսանքի այգու տարածքով՝ դիտելով կենդանիներին, տեղեկանալով նրանց վերաբերող հետաքրքիր պատմությունների և փաստերի։
Մինչև 15 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ կանգառից դեպի Կենդանաբանական այգի քաղաքացիներին կսպասարկեն անվճար ավտոբուսներ:








































