Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Վտանգավոր «փլուզումներով» հղի օրինագիծ

Հայաստանի իշխանությունը մտադիր է ընդունել օրենք, որը հնարավորություն կտա վճարել և ազատվել զինծառայությունից: Օրենքի նախագիծը նախատեսում է այսպես ասած մի քանի սանդղակ: Գործնականում, իշխանությունը պատրաստվում է ընդունել օրենքը, որը դե ֆակտո կօրինականացնի մեծահարուստների զավակների՝ բանակում չծառայելը:

Օրենքի նախագծի «հիմնավորումը» այն է, որ այսպես, թե այնպես, այդ խավը տարբեր զարտուղի ճանապարհներով և կաշառքով ազատում է իր որդիներին բանակից, իսկ այս դեպքում կունենա դա անելու օրինական հնարավորություն, իսկ պետությունն էլ կշահի վճարված փողի տեսքով, որը կուղղվի պաշտպանական բյուջե: Այստեղ, սակայն, առերևույթ տրամաբանություն պարունակող հիմնավորումը ունի մի շարք լրջագույն խնդիրներ, սկսած արժեհամակարգայինից, մինչև կառավարչական ու քաղաքական:

Նախ, փաստորեն խորացվում է հասարակության բևեռացումը, այն էլ այնպիսի մի գերզգայուն հարցի պարագայում, ինչպիսին է պետության պաշտպանությունը, առավել ևս բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Անգամ պայմանագրային խաղաղության պարագայում, անկասկած է, որ Հայաստանի համար պաշտպանության խնդիրը միշտ լինելու է զգայուն: Հետևաբար, երբ այդ խնդիրը պետական մակարդակով տարվում է դեպի սոցիալական բևեռացում, կամ սոցիալական առկա բևեռացվածությունը հաղթահարելու փոխարեն, տարվում է դեպի դրա իրավական և ֆինանսատնտեսական լեգիտիմացում, դա բերելու է ներհասարակական սոցիալ-հոգեբանական աղճատումների:

Կառավարչական իմաստով, փաստացի խոստովանվում է, որ չկա անօրինականության դեմ պայքարելու կամք և կարողություն, իսկ գուցե նաև ցանկություն, և պարզապես գտնվում է «ինդուլգենցիայի» ինչ-որ տարբերակ: Դրան զուգահեռ, կա քաղաքական ասպեկտը, ընդհուպ ազգային անվտանգության նուրբ շերտերով: Փաստացի, պետական պաշտպանության հարցը դառնում է ըստ էության «հայեցողական», ընդ որում կախված ֆինանսական հնարավորություններից: Օրինակ, խոշոր և հարուստ պետությունները կարող են իրենց թույլ տալ հենվել բացառապես պայմանագրային կամ պրոֆեսիոնալ բանակային կոնտինգենտի վրա, թեև այդպիսի օրինակն անգամ, կարծես թե, բացառիկ է՝ ԱՄՆ:

Հայաստանի նման համեստ կարողություններով և դեմոգրաֆիայով երկրները չեն կարող հրաժարվել պարտադիր զինապարտությունից, քանի որ հակառակը կարող է նշանակել հրաժարվել բանակից: Երբ պետությունը դե ֆակտո հրաժարվում է հարուստներին բանակ զորակոչելուց՝ նրանց տալով փողով օրինական ազատություն ստանալու հնարավորություն, ըստ էության դա առնվազն սոցիալ-հոգեբանական մակարդակում կարող է լինել զինված ուժերի ապամոնտաժման նախադրյալ: Ինչ կլինի հետո, արդեն անկանխատեսելի է, ինչն ինքնին վտանգավոր է: Հնարավոր է անդրադառնալ բազմաթիվ ենթաշերտային հետևանքների, որ կարող է ունենալ ոչ միայն ընդունվող օրինագիծը, այլ հարցերի «լուծման» այդ մտածողությունը ինքնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում