ԱՄՆ Վիրջինիա նահանգի Լենգլի քաղաքում՝ Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մերձակայքում, տեղի է ունեցել հրաձգություն։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ կրակոցները տեղի են ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4:00-ի սահմաններում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ կրակոցները բացել են գերատեսչության անվտանգության ծառայության աշխատակիցները։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է մեկ կին։ Նրա առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
ԿՀՎ ներկայացուցիչը Reuters գործակալությանը հաստատել է, որ տեղի է ունեցել անվտանգության խախտմամբ պայմանավորված միջադեպ։ Սակայն կրակոցների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տրվել։ Վարչությունում նշել են, որ մեկ անձ ձերբակալվել է։







































