Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի մեկնի Հունաստան, եթե իր իսրայելցի գործընկերն այնտեղ լինի: Այս մասին հայտնում է CNN-ը: Երկուշաբթի խոսելով Sky TV հեռուսատալիքով` Էրդողանը հայտարարել է, որ բարկացած է Իսրայելի` Պաղեստինի դեմ վարվող քաղաքականությունից եւ հիշեցրել մայիսին Խաղաղության նավատորմի հետ տեղի ունեցած միջադեպը:
Այդ ժամանակ զոհվել էր թուրքական քաղաքացիություն ունեցող 9 մարդ, իսկ նրանցից մեկը նաեւ ԱՄՆ քաղաքացի էր: «Ես չեմ ցանկանում խոսել մի վարչապետի հետ, որը հպարտ է այսօրինակ զինված հարձակման համար»,- ասել է Էրդողանը` ի նկատի ունենալով Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին: «Այս առումով ես կարծում եմ, որ Իսրայելը շատ մոտ է Մերձավոր Արեւելքում մի շատ կարեւոր ընկերոջ կորցնելու, եւ դա Թուրքիան է»: