Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Մոսկվան պաշտպանո՞ւմ է Արցախ վերադարձի իրավունքը

«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ մայիսի 15-ին հանդիպում են ունեցել Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Ֆոնտոբելի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են արցախցիների վերադարձի իրավունքը, նրանց սոցիալական վիճակը և այն խնդիրները, որոնց բախվում են արցախցիները ամեն օր»,- կարդում ենք կառույցի ֆեյսբուքյան էջում:

Արտառոց է, որ նման կարեւոր հանդիպման մասին տեղեկություն է տարածվում հինգ օր ուշացումով: Ընդ որում, խոսքը ոչ թե կառույցի և Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Ֆոնտոբելի, այլ նրա և «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» որոշ ներկայացուցիչների հանդիպման մասին է, հանգամանք, որ թույլ է տալիս ոչ միանշանակ ենթադրություն անել: Ի մասնավորի, կարելի է տպավորություն ստանալ, որ կառույցի որոշ անդամներ շվեյցարացի խորհրդարանականի հետ շփումները նպատակահարմար չեն տեսել կամ նա իր առաքելությանը քաղաքական նշանակություն տալուց ձեռնպահ է մնացել:

Ուշագրավ է, որ շվեյցարացի խորհրդարանականի հետ հանդիպման մասին «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» տեղեկատվություն է տարածել նույն օրը, երբ Երևան է ժամանում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Որքան էլ փորձ արվի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմի, Արցախի հայ բնակչության բռնատեղահանության պատասխանատվությունը բարդել Հայաստանի իշխանությունների վրա, ի դեպ այս հարցում պաշտոնական Մոսկվայի և Ստեփանակերտի քաղէլիտայի ու հանրային շրջանակների տեսակետները նույնական են կամ առնվազն համընկնում են, իրողություն է, որ իննամսյա շրջափակումը և հետագա ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:

Ոչ ոք չի կարող փաստերը հերքել. բավական է ուսումնասիրել 2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև տարեվերջ ընդգրկող ժամանակահատվածում ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունները, որպեսզի համոզվենք, որ քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակչության վերադարձը կազմակերպել է ռուսական զորախմբի հրամանատարությունը: Այսինքն, ավելի քան 80 հազար մարդ հայրենիք է վերադարձել ռուսական զորախմբի երաշխիքներով: Այդ զորախումբն իր պարտականությունների մեջ, մեղմ ասած, թերացել է:

Արցախի բռնատեղահանված բնակչության վերադարձի իրավունքը միջազգայնորեն ճանաչված է: Այն վերահաստատելու ուղղությամբ ցանկացած քայլ միայն պետք է ողջունել: Այս առումով շվեյցարացի խորհրդարանականի հետ բռնատեղահանվածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցի որոշ անդամների հանդիպումը լիովին հիմնավորված է:

Բայց ի՞նչ է անում նույն կառույցը, որպեսզի Արցախ վերադարձի իրավունքի հարցը ներկայացվի Երևան այցելող ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովին, մի պաշտոնյայի, որի գլխավորած գերատեսչությունը 2023 թվականի հուլիսին առնվազն երկու կոշտ հայտարարությամբ Արցախի ԱԳ նախարարին մեղադրել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության «թիկունքում արևմտյան շրջանակների հետ սեպարատ բանակցություններ սկսելու» մեջ և փաստացի տապալել Բաքվի և Ստեփանակերտի ուղղակի երկխոսությունը:

Ոչ ոք չի կարող ասել, որ եթե Սոֆիայում կամ Բրատիսլավայում կայանար Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների հանդիպում, ապա Բաքուն կընդուներ ԼՂ հայ բնակչության քաղաքական իրավունքները և անվտանգության երաշխիքները սահմանող առաջարկությունները, բայց նույն տրամաբանությամբ էլ կարող ենք ասել, որ երկխոսությունը թույլ կտար մեղմել հումանիտար ճգնաժամը, ԼՂ հայ բնակչությունը կմնար իր տեղում:

Ամեն ինչ, մինչդեռ, ընթացել է հակառակ ուղղությամբ: Եվ Արցախի իշխանությունները, այդ մասին վստահություն ներշնչող և անգամ հավաստի բազմաթիվ վկայություններ կան, մինչև վերջին պահը հավատացած է եղել, որ ռուսական զորախումբը գոնե բնակչության բռնատեղահանություն թույլ չի տա:

Եվրոպական երկրները, խորհրդարանական եւ իրավապաշտպան կառույցներն Արցախի հարցով մի շարք բանաձևեր են ընդունել: Դրանց գործնական նշանակությունը մեծ չէ, բայց այդ հիմքի վրա վաղը հնարավոր կլինի գեներացնել նաև իրավա-քաղաքական գործընթացներ: Մոսկվան, մինչդեռ, գրեթե երկու տարի է՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների մասին գեթ մեկ բառ չի ասել: Բայց դա, գուցե, չարյաց փոքրագույնն է: Պետք է փորձել հասկանալ՝ Մոսկվան գոնե չի՞ խոչընդոտում Արցախից բռնատեղահանված բնակչության իրավունքների պաշտպանությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում