Tuesday, 14 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Բաքվում պահանջել են որպես վկա հարցաքննել Իլհամ Ալիևին

Բաքվի Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի աշխատակից Ալի Զեյնալը, որ ToplumTV-ի գործով կալանավորված է և անցնում է որպես մեղադրյալ, ապրիլի 25-ին տեղափոխվել է պատժախուց: Այդ մասին սոցիալական ցանցերում տեղեկություն են տարածել նրա հարազատները: Այդ օրը հարազատների հետ հեռախոսային կապ նա չի հաստատել:

Հարազատները կասկածում են, որ նա պատժախուց է տեղափոխվել նախօրեին դատարանում ունեցած ելույթի պատճառով: Զեյնալը հանդես է եկել պետական մեղադրող Մալիշովի կողմնակալության մասին հայտարարությամբ և պահանջել, որ նա հեռացվի դատաքննության գործընթացից:

Ինչպես հայտնի է դարձել MeydanTV-ին, հարազատների հետ հեռախոսազրույցի իրավունքից զրկվել է Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի տնօրեն և «Երրորդ հանրապետություն» հասարակական-քաղաքական հարթակի խոսնակ Ակիֆ Գուրբանովը: Նա նույնպես տեղափոխվել է պատժախուց:

Վերջինս ապրիլի 24-ի դատական նիստում միջնորդել է, որպեսզի դատարանը դատակոչի և որպես վկա հարցաքննի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, քանի որ դատախազությունը լրագրողների և հանրային-քաղաքական գործիչների դեմ քրեական գործեր է հարուցել Ալիևի կողմից նրանց հասցեին հնչեցրած մեղադրական հայտարարություններից հետո:

Ակիֆ Գուրբանովը դատարանի ուշադրությունն է հրավիրել Իլհամ Ալիևի հայտարարությունների հակաօրինականության վրա: Նրա գնահատմամբ՝ դատարանը ոչ թե գործի քննությունն է իրականցնում, այլ դատախազության շինծու մեղադրանքների հիման վրա փորձում է գտնել «այնպիսի պատժաչափ, որ կբարարի Իլհամ Ալիևին»:

Ադրբեջանցի իրավապաշտպանը նաև խոսել է Եվրոպայի խորհրդի դեմ Ալիևի քարոզչական արշավանքի, ՄԻԵԴ-ի իրավազորությունը չճանաչելու մասին նրա վերջին հայտարարության հակասահմանադրականության մասին: Գուրբանովը դատարանին հիշեցրել է, որ սահմանադրությամբ միջազգային պայմանագրերը, կոնվենցիաները, որոնց միացել է Ադրբեջանը, երկրի իրավական համակարգի անբաժանելի մասն են, իսկ եթե ազգային օրենսդրությունը դրանց չի համապատասխանում, ապա գերակա են միջազգային պարտավորությունները:

Ադրբեջանում վերջին տարիներին տասնյակ քաղբանտարկյալներ դատարանում իշխանությունների հասցեին սուր հայտարարություններ են արել, բայց Ակիֆ Գուրմանովը, ամենայն հավանականությամբ, առաջինն է, որ Իլհամ Ալիևին դատակոչելու և որպես վկա հարցաքննելու միջնորդություն է ներկայացրել:

Դատարանը, իհարկե, այդ միջնորդությունը նույնիսկ քննության առարկա չի ընդունել, ոչ էլ պետական մեղադրողի փոփոխություն է կատարվել: Ավելին՝ երկու քաղբանտարկյալ հայտնվել է պատժախցում: Բայց կարևոր է, որ Ալիևին դատակոչելու միջնորդության մասին տեղեկատվությունը սոցիալական հարթակներում տարածվել և քննարկման առարկա է դարձել: Վեց տարվա արգելքից հետո Բաքվի գործադիր իշխանությունն արտոնել է Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության հանրահավաքը, որ նախատեսվում է անցկացնել ապրիլի 27-ին՝ արվարձանային «Մահսուլ» մարզադաշտի տարածքում: ԱԺՃ-ն պահանջում է ազատ արձակել Թոֆիգ Յաղուբլուին, որ քսան օր է՝ «չոր հացադուլի» մեջ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում