Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

ԱՄՆ-ին չի հաջողվել լիակատար վերահսկողություն սահմանել Եմենի օդային տարածքում

Հութիների հակաօդային պաշտպանության համակարգերի գործողությունների պատճառով ամերիկացի զինվորականները դեռևս չեն կարողացել լիակատար վերահսկողություն սահմանել Եմենի օդային տարածքում և ապահովել մարտական ​​ավիացիայի անխափան թռիչքները:

Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով Պենտագոնի ներկայացուցչին։

Վերջինիս հավաստմամբ՝ հութիները շարունակում են խոցել ամերիկյան ծանր անօդաչու թռչող սարքերը։ Մարտի 3-ից հետո Միացյալ Նահանգները կորցրել են MQ-9 Reaper տեսակի 7 անօդաչու սարք, ինչը զգալիորեն սահմանափակել է մարտի դաշտում ավիահարվածների արդյունքները գնահատելու և հութիների առանցքային առաջնորդների գտնվելու վայրը պարզելու համար ամերիկացի զինվորականների հնարավորությունները:

MQ-9 Reaper-ների ոչնչացմամբ ԱՄՆ զինված ուժերին հասցվել է ավելի քան 200 միլիոն դոլարի վնաս, քանի որ յուրաքանչյուր ԱԹՍ-ի արժեքը 30 միլիոն դոլար է:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) արդեն 42 օր շարունակ օդից և ծովից հարվածներ է հասցնում Եմենին։ Ապրիլի սկզբին ամերիկացիները ցանկանում էին հասնել ռազմական գործողության երկրորդ փուլին, որի ընթացքում նախատեսվում էր հիմնականում կենտրոնանալ հետախուզությանը և հութիների բարձրագույն ղեկավարությանը հետևելուն: Այս մասին Fox News-ին հայտնել է Պենտագոնի պաշտոնյան: Նրա խոսքով՝ քանի որ ԱՄՆ ցամաքային զորքեր չունի Եմենում՝ հետախուզումը նախատեսվում էր իրականացնել MQ-9 Reaper-ների միջոցով, որոնք, սակայն, հութիները հաջողությամբ խոցում են «երկիր-օդ» դասի հրթիռներով։

Այնուհանդերձ, ամերիկացիների հարյուրավոր հարվածների արդյունքում հութիների կողմից բալիստիկ հրթիռների արձակումները կրճատվել են 87, իսկ ԱԹՍ-երով հարձակումները՝ 65 տոկոսով: Այդ մասին հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը:

«Գործողության սկզբից ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հարվածեր է հասցրել ավելի քան 800 թիրախների։ Ոչնչացվել են բազմաթիվ հրամանատարական կետեր, ՀՕՊ համակարգեր, զենքի արտադրության ժամանակակից ենթակառուցվածքներ, զենքի պահեստներ, ավելի քան 650 հութի զինյալներ և նրանց բազմաթիվ առաջնորդներ»,- նշել է հրամանատարության ներկայացուցիչ Դեյվ Իսթբերնը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում