Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Թեժ իրավիճակ Հնդկաստանի ու Պակիստանի միջև. Հայաստանի ռիսկերը

Հնդկաստանի մամուլը, հղում անելով կառավարության աղբյուրներին, հայտնում է, որ Դելին մտադիր է դուրս գալ Պակիստանի հետ հրադադարի վերաբերյալ համաձայնագրից: Համաձայնագիրը կնքվել է 2021 թվականին: Համաձայնագրից դուրս գալու Հնդկաստանի որոշման մասին մամուլի տեղեկությունները հաջորդում են Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությանը, որը ամենախոշորն է Հնդկաստանում 2008 թվականին Մումբայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Քաշմիրում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը 26 է, կան տասնյակ վիրավորներ: Ավելի ուշ հայտնվեցին տեղեկություններ, որ Հնդկաստանն ունի տվյալներ, որ ահաբեկչության հարցում ներգրավված են Պակիստանի հատուկ ծառայություններ: Իսլամաբադը կոշտ արձագանքեց այդ տեղեկություններին՝ հայտարարելով, որ Դելին պետք է ներկայացնի ապացույցներ:

Պակիստանը հայտարարեց Հնդկաստանի հանդեպ կոշտ սանկցիաների մտադրության մասին: Այդ ֆոնին էլ տարածվեց տեղեկությունը, որ Հնդկաստանը կարող է դուրս գալ հրադադարի վերաբերյալ համաձայնագրից, քանի որ չնայած դրան՝ Պակիստանի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումները ներթափանցում են Քաշմիրի տարածք: Հնդկաստանի և Պակիստանի կոնֆլիկտը կարո՞ղ է վերստին ստանալ տաք բնույթ:

Հատկանշական է, որ ահաբեկությունը տեղի ունեցավ այն օրը, երբ Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ բանակցության համար Հնդկաստան էր ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Հնդկաստանը հավակնում է դառնալ աշխարհաքաղաքական խոշոր խաղացող, և այդ իմաստով, իհարկե, Պակիստանի հետ կոնֆլիկտը կարող է ունենալ երկակի ազդեցություն: Մի կողմից այն կարող է «գամել» Դելիին և սահմանափակել նրա հավակնություններն ավելի լայն աշխարհաքաղաքական իմաստով, մյուս կողմից այդ կոնֆլիկտում արդյունավետ լինելու պարագայում՝ Դելին կարող է ստանալ հակառակ էֆեկտ և բարձրացնել իր դերը, հեղինակությունն ու կշիռը միջազգային ասպարեզում:

Իհարկե, հարկ է նկատել, որ թե՛ Պակիստանը չի մնա մենակ, եթե կոնֆլիկտը սրվի, թե՛ մենակ չի մնա, իհարկե, Հնդկաստանը: Եթե ծավալվի տաք հակամարտություն, ապա դրա վրա ձեռքեր տաքացնողների պակաս, իհարկե, չի լինելու: Հայաստանի համար այստեղ առանձնակի զգայուն հանգամանք է այն, որ Հնդկաստանը վերջին տարիներին Երևանի համար դարձել է առանցքային ռազմա-տեխնիկական գործընկեր:

Հնդկաստանի ներգրավումը տաք կոնֆլիկտի մեջ կարող է պարունակել ռիսկ այդ գործընկերության համար, հատկապես, եթե նկատի առնենք այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան մի կողմից կփորձեն այդ իմաստով օգտագործել իրենց դաշնակից Պակիստանին, մյուս կողմից, իհարկե, նաև օգնել դաշնակցին՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի հանդեպ Հնդկաստանի հետաքրքրությունը, իհարկե, լոկ այսպես ասած ռազմական բիզնեսի տրամաբանության մեջ չէ, այլ այն աշխարհաքաղաքական հավակնությունների, որ արտահայտում է Դելին գլոբալ խաղացողի նկատառումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում