Monday, 06 07 2026
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար

Խոսքի հերթը Կոնգրեսինն է

Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Հանրահավաքի գլխավոր ինտրիգը, թերևս, ոչ այնքան այն է, թե գործողությունների ինչ համալիր է ներկայացնելու Կոնգրեսը հասարակությանը, որքան այն, թե ինչ է լինելու նախորդ` սեպտեմբերի 23-ի հանրահավաքի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության կապակցությամբ: «Ինչպես նշել եմ իմ նախորդ ելույթում, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու…

Այս պնդման հավաստիացումը դուք կստանաք հաջորդ հանրահավաքում, որը կկայանա սեպտեմբերի 30-ին»,- սեպտեմբերի 23-ի հանրահավաքում հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ ահա այսօր հանրահավաքի գլխավոր ինտրիգը, թերևս, հենց սա է, թե բեկման ինչ հավաստիացում է ներկայացնելու Կոնգրեսի առաջնորդը… Դրանից նաև զգալիորեն կախված է լինելու Կոնգրես-հասարակություն հարաբերությունը, որովհետև եթե Տեր-Պետրոսյանին չհաջողվի ներկայացնել իսկապես բեկումնային իրողության հավաստիացում, ապա հասարակության մի զգալի մաս կարող է և դադարել այլևս Կոնգրեսի որևէ այլ հավաստիացում լուրջ ընկալելուց: Այդ իմաստով, սեպտեմբերի 30-ի հանրահավաքը իսկապես կարող է լինել, և թերևս կլինի բեկումնային:

Առայժմ պետք է արձանագրել, որ Հայ ազգային կոնգրեսի նախորդ հանրահավաքից մինչև այժմ ընկած ժամանակահատվածում Հայաստանի ներքաղաքական կյանքը ապրել է առավելապես արտաքին ազդակներով` Սերժ Սարգսյանը մեկնել է արևմտյան շրջագայության` ԱՄՆ, Ֆրանսիա և Լեհաստան, իսկ Ռուսաստանում էլ տեղի է ունեցել Պուտինի վերադարձի ավետիս, ինչը Հայաստանում առաջ է բերել Քոչարյանի քաղաքական ակտիվության և վերադարձի փորձերի մասին բուռն քննարկումներ: Ու ստացվում է, որ այսպես ասած` հիմնական քաղաքական սուբյեկտներից իր «խոսքը» պետք է ասի Կոնգրեսը, այսինքն` Կոնգրեսի դիրքից է, որ ներքաղաքական կյանքը այդ ընթացքում չի ստացել ազդակներ:

Դրանք, անկասկած, կլինեն այսօր, ինչի արդյունքում, իհարկե, հեղափոխական կամ շրջադարձային իրադարձություններ սպասելը, մեղմ ասած, քիչ իրատեսական կլինի: Պարզապես դրանով Հայաստանի ներքաղաքական որոշակի ցիկլ կարող է ամբողջանալ` ուրվագծելով առաջիկա քաղաքական զարգացումների վեկտորը: Խնդիրը պարզապես այն է, համենայնդեպս` հանրահավաքի հետ կապված, թե արդյոք Կոնգրեսին կհաջողվի՞ բարձրացնել ներքաղաքական կյանքում հասարակության սուբյեկտությունը, որովհետև ակնհայտ է, որ ներկայումս դրա անհրաժեշտությունը կա, և դա նաև Կոնգրեսի համար է անհրաժեշտ, որովհետև Կոնգրեսի ներքաղաքական ուժը հենց այդ սուբյեկտության մեջ կարող է լինել: Ընդհանրապես, Հայաստանում այսօր ներքաղաքական իրական ուժ կարող է լինել այն, որը կբարձրացնի հասարակական սուբյեկտության աստիճանը ներքաղաքական պրոցեսներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում