Monday, 08 06 2026
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
Տնտեսական աճն ավելին էր, քան մենք կանխատեսում էինք․ միայն 1 մլրդ դոլար հատկացվել է դպրոցաշինությանը
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
2025թ-ին պետական բյուջեի եկամտային տվյալները 2017թ․ համեմատ ավելացել է 135 %-ով
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Ժողովուրդը տեր կանգնեց պետությանը և անկախությանը․ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը Բեռլինում մասնակցել է Հաշմանդամության համաշխարհային գագաթնաժողովին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ապրիլի 2-ից 3-ը Բեռլինում մասնակցել է Հաշմանդամության համաշխարհային գագաթնաժողովին, որի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը միացել է Ամման-Բեռլինի հռչակագրին․ փաստաթուղթը նվիրված է գլոբալ զարգացման օրակարգում հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, գագաթնաժողովը  կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության հետ համատեղ ջանքերով, որի ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Գերմանիայի Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, Հորդանանի թագավոր Աբդուլլա II-ը և ՄԱԿ-ի գլխավոր փոխքարտուղար Ամինա Մոհամմեդը։ Օրակարգում եղել են հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը, նրանց իրավունքների իրացման նկատմամբ միջազգային հանձնառություններին և տարածաշրջանային համաժողովների արդյունքներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար արժանապատիվ աշխատանքի ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։

Բանախոսներն իրենց ելույթներում ընդգծել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական կրթական համակարգերի ապահովման, ինչպես նաև հաշմանդամության ներառական քաղաքականության խթանման գործում պետության և մասնավոր հատվածի համագործակցության կարևորությունը՝ այդ համատեքստում շեշտելով նորարարական տեխնոլոգիաների դերը։

Ըստ աղբյուրի՝ գագաթնաժողովի ընթացքում Տաթևիկ Ստեփանյանի մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում