Thursday, 02 07 2026
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

Թրամփը Մարին Լը Պենի դատավճիռը «վհուկների որս» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի դատավճիռն անվանել է վհուկների որսի օրինակ։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Մարին Լը Պենի դեմ վհուկների որսը ևս մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես են եվրոպական ձախերն օրենքն օգտագործում որպես զենք՝ լռեցնելու ազատ խոսքը և գրաքննության ենթարկելու իրենց քաղաքական ընդդիմախոսին՝ այս անգամ այնքան հեռուն գնալով, որ ընդդիմախոսին բանտ են նստեցնում», – գրել է նա:

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ ինքն էլ նախկինում նման քաղաքական հետապնդումների է ենթարկվել։

«Ես ծանոթ չեմ Մարին Լը Պենի հետ, բայց գնահատում եմ այն, թե որքան շատ է նա աշխատել այսքան տարի: Նա պարտություններ է կրել, բայց շարունակել է  առաջ գնալ, իսկ հիմա, հենց  այն բանից առաջ, ինչը կարող էր մեծ հաղթանակ դառնալ, նրան բռնում են աննշան մեղադրանքով, որի մասին նա, հավանաբար, ոչինչ չգիտեր. ըստ իս՝ դա «հաշվապահական» սխալ է եղել։ Այս ամենը շատ վատ է Ֆրանսիայի համար, Ֆրանսիայի հրաշալի ժողովրդի համար՝ անկախ նրանից, թե ում կողմից են նրանք։ Ազատեք Մարին Լը Պենին», – հավելել է Թրամփը:

Փարիզի դատարանը մարտի 31-ին Լը Պենին մեղավոր է ճանաչել Եվրամիության խորհրդարանական օգնականների համար նախատեսված գումարները 2004-ից 2016 թվականներին կուսակցության աշխատակիցներին վճարելու մեջ։ Լը Պենը և նրա համախոհները հերքում են այս մեղադրանքները։

Փարիզի դատարանի դատավճիռը նրան զրկել է 2027 թվականին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

Լը Պենը քննադատել է դատարանի որոշումը, որով նա նաև դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, որոնցից երկու տարին՝ պայմանական, իսկ երկուսը, հնարավոր է, տնային կալանքի տեսքով։ Քաղաքական գործիչը նաև տուգանվել է 100 000 եվրոյով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում