«ՀԺ»-ն զրուցել է «Գառնի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի հետ, ով հայտնել է, որ ինքը բազմաթիվ ապօրինությունների է ականատես եղել, բայց իր ընտանիքի նկատմամբ կատարվածը աննախադեպ ապօրինություն է:
Թերթի հետ զրույցում Ս. Հակոբյանը նշել է, որ մի պաշտոնյա բարեկամ ունի, նա էլ չի ընդառաջում. «Այսինքն` ճիշտը առաջ չի տանում, ճիշտ չի մեկնաբանում»: Թերթի հարցին, թե ով է նրանց բարեկամ պաշտոնյան, Հակոբյանը պատասխանել է.
«Ալիկ Սարգսյանը: Հորեղբորս տղայի մորաքրոջ տղան է: Ես կարա՞մ իրան դիմեմ, ես իրան կարող եմ մոտիկանա՞լ, չեմ կարող, ո՞վ կմիացնի ինձ իրա հետ: Ախր իմ տղան ոչ մի կապ չունի: Տարել են, ասում են` դու ես եղել: Բայց էդ մարդը աշխատող մարդ է, ոչ մի բանի կարիք չունի»:








































