Monday, 06 07 2026
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար

ԵԽ-ն առանցքային դերակատարություն ունի ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացման հարցում. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 27-28-ն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում` Օմբուդսմանական հաստատությունների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների մասնակցությամբ կազմակերպված բարձր մակարդակի համաժողովին:

Աշխատանքային այցին մասնակցում է նաև ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը:

Ինչպես տեղեկանում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Անահիտ Մանասյանը միջոցառման շրջանակում մարտի 27-ին որպես բանախոս է հանդես եկել «Օմբուդսմանական հաստատությունների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներդրումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների կատարման գործում. ՄԻԵԴ վճիռների կատարման հետ կապված հատուկ դիրքորոշումների (Rule 9 submissions) ներկայացում և փորձի փոխանակում» թեմայով քննարկմանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օմբուդսման Կլաուդիա Մոնտին և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն։ Միջոցառման շրջանակներում ելույթ են ունեցել նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին, Եվրոպական օմբուդսմեն (Եվրոպական միություն) Թերեզա Անժինյոն։

Իր ելույթում Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ ՄԻՊ հաստատության հետ արդյունավետ համագործակցության համար:

Անահիտ Մանասյանը ներկայացրել է ժամանակակից աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, օմբուդսմանական հաստատությունների առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Պաշտպանն ընդգծել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) առանցքային դերը Հայաստանի ներպետական օրենսդրության և պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացում:

«Մեր հաստատությունը տարատեսակ աշխատանքներ է իրականացնում Հայաստանում մարդու իրավունքների չափանիշների ամրապնդման և միջազգային մեխանիզմների պատշաճ գործադրման ուղղությամբ։ Մի քանի ձևաչափերով ՄԻՊ հաստատությունն անմիջականորեն նպաստում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների և ՄԻԵԴ վճիռների կատարմանը։

Որպես Եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման համար ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդամ՝ ակտիվ դերակատարություն ունեմ ինչպես վճիռների կատարմանն առնչվող հարցերի քննարկման, այնպես էլ դրանց ոչ պատշաճ կատարման հետ կապված հարցերի բարձրացման գործում:

ՄԻԵԴ վճիռներում ամրագրված եվրոպական չափանիշներին անդրադառնում եմ նաև իմ տարեկան հաղորդման, արտահերթ զեկույցների շրջանակներում։ Մարդու իրավունքների խախտման առնչությամբ իմ որոշումներից շատերը հիմնված են նաև ՄԻԵԴ չափանիշների ու դրանց վերլուծության վրա: Իմ բազմաթիվ հրապարակային հայտարարությունների շրջանակներում անդրադառնում եմ նաև իրավունքներին առնչվող ՄԻԵԴ չափանիշներին:

Նշվածը վերաբերում է տարատեսակ ոլորտների՝ ներառյալ վատ վերաբերմունքի կանխարգելումը, քրեակատարողական հիմնարկներում պատշաճ առողջապահական համակարգի ներդրումը, կալանքի իրավաչափության համատեքստում առկա խնդիրների հաղթահարումը, հավաքների ազատության իրավունքի իրացումը, զինված ուժերում վատ վերաբերմունքի կանխարգելումը և այլ իրավունքների պատշաճ իրացումը։

Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է նաև ՄԻԵԴ կոնկրետ վճիռների կատարման վիճակի վերաբերյալ անկախ զեկույցներ»,- նշել է Անահիտ Մանասյանը:

Պաշտպանն ընդգծել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևորությունը՝ հավելելով, որ ԵԽ-ն առանցքային դերակատարություն ունի ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացման հարցում:

Քննարկումն ամփոփվել է հարցուպատասխանով, որի ընթացքում Պաշտպանը պատասխանել է մասնակիցների հարցերին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում