Monday, 15 06 2026
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Չորսամյա երեխային սպանել և անպատիժ է մնացել. մամուլ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ Ավան վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության հոսպիտալում բուժքրոջ սխալ ներարկման պատճառով 4 տարեկան Վալերի Սեյրանյանի մահվանից հետո բուժքույրը ստորագրությամբ բաց է թողնվել:

«Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 5-ին չորսամյա երեխան ցավեր էր ունեցել կույր աղիքի հատվածում և սկսել էր փսխել, ինչ պատճառով նրան տեղափոխել էին ոստիկանության հոսպիտալ, որտեղ աշխատում է նրա մայրը: Սակայն մի քանի ժամ անց հարազատներին տեղեկացրել էին, որ երեխան մահացել է»:

Վալերի Սեյրանյանի պապիկը՝ Արամայիս Վերդյանը, կրկին վրդովված զանգահարել է թերթի խմբագրություն. «Բայց էդպես ո՞նց կլինի, ստորագրությունով ազատել են, հիմա էլ փաստաբան ա վարձել, ես զարմանում եմ. փաստը կա, բոլորին հայտնի է, որ մեր էրեխուն սպանել Են, հլը ինչ-որ քննություն են անցկացնում, տենց բան ո՞վ ա լսել, ամբողջ հիվանդանոցը տեսավ որ մեր առողջ էրեխուն տարանք, մեզ դիակ տվեցին»:

Պարոն Վերդյանը ընդգծել է, որ իրենք երեխային հանձնել են բժշկին և ոչ թե բուժքրոջը: Բացի այդ, երեխայի կողքին այլ բժիշկներ են եղել, որոնց մասին ոչ ոք չի խոսում և որևէ անգամ չի շեշտադրվել: «Բա էդ ժամանակ ո՞ւր էր անեսթեզիոլոգը, ինչո՞ւ իր անունը ոչ մի տեղ չի շեշտվում, ինչո՞ւ իրեն ևս չեն տանում ստուգեն, ես ի՞նչ իմանամ՝ ինքն ինչ վիճակում ա եղել, արդյոք ինքը սթա՞փ ա եղել, հիմա էլ ասում են, թե բուժքույր Թամարա Եվդոկիմովնան հիվանդ ա, պետք ա մեղմացուցիչ տան:
Եթե նման բան կա, բա ինքը ո՞նց ա ըտեղ աշխատել ու էն էլ նման պատասխանատու գործ»,֊ասաց պարոն Վերդյանը»,- մեջբերում է թերթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում