Monday, 15 06 2026
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում

Շուրջ 3,5 միլիոն սիրիացի պատրաստ է վերադառնալ նախկին բնակության վայրեր․ ՄԱԿ

Մոտ 3,5 միլիոն սիրիացի, որոնք վերջին 14 տարվա ընթացքում զինված բախումների պատճառով դարձել են փախստական և տեղահանության են ենթարկվել երկրի ներսում, պատրաստ են անհրաժեշտ կենսապայմանների առկայության դեպքում հաջորդ տարվա ընթացքում վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր:

Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ ելույթում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլետչերը։ Նա հավելել է, որ նման պայմանների ստեղծման համար ներդրումներ են պահանջվում երկրի վերակառուցման և զարգացման գործում։

«Մենք պետք է շատ արագ գործենք, որպեսզի ներդրումներ կատարվեն Սիրիայի վերականգնման, վերակառուցման և զարգացման համար։ Ծառայությունների ընդլայնումը դրա համար վճռական նշանակություն կունենա: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ, UNHCR) տվյալներով՝ 3,5 միլիոն ներքին տեղահանվածներ և փախստականներ պատրաստ են հաջորդ տարի վերադառնալ իրենց տները, բայց միայն այն դեպքում, եթե ունենան հիմնական կենսապայմաններ՝ կացարան, էլեկտրականություն, ջուր, սանիտարական պայմաններ, կրթություն, աշխատանք», – ասել է Ֆլետչերը:

Նրա խոսքով՝ դրա համար ժամանակ ու ներդրումներ են անհրաժեշտ՝ հաշվի առնելով Սիրիայի նկատմամբ գործող պատժամիջոցների և այլ սահմանափակումների բարդ ցանցը, ինչպես նաև ավերածությունների և կարիքների մասշտաբները։

Ֆլետչերը նաև հիշեցրել է, որ ներկայում Սիրիայում «ավելի քան 16 միլիոն մարդ՝ բնակչության գրեթե երեք քառորդը, չունի բավարար սնունդ, ջուր, ապաստան և ծառայություններ»: Նա ուշադրություն է հրավիրել Սիրիայում մարդասիրական ծրագրերի ֆինանսավորման հետ կապված դժվարությունների վրա։

«Մինչ օրս դոնորները տրամադրել են այդ նպատակների համար անհրաժեշտ 2 միլիարդ դոլարից միայն մոտ 155 միլիոն դոլարը կամ մինչև հունիս պահանջվող գումարի 13 տոկոսը: Արտասահմանյան օգնությունը կրճատելու ԱՄՆ վարչակազմի որոշման պատճառով ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների գրեթե կեսը լրիվ կամ մասնակի հրաման է ստացել դադարեցնել աշխատանքը, իսկ մարդասիրական անձնակազմը երկրում կրճատվել է 40%-ով: Ավելի շատ կյանքեր փրկելու համար մեզ ավելի շատ գումար է պետք», – եզրափակել է Ֆլետչերը։

ՄԱԿ ՓԳՀ-ի տվյալներով՝ ներկայում տեղահանված սիրիացիների թիվը մոտ 13 միլիոն է կազմում, որոնցից 5 միլիոնը գտնվում են երկրի սահմաններից դուրս՝ որպես փախստական:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում