Sunday, 05 07 2026
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում

Նիկոլ Փաշինյանի առաջարկն Իլհամ Ալիևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված Խաղաղության պայմանագրի առնչությամբ՝ դիմելով Իլհամ Ալիևին և առաջարկելով խորհրդակցություններ սկսել պայմանագրի ստորագրման շուրջ: Նախօրեին Նիկոլ Փաշինյանն այդօրինակ գրառում էր արել՝ նշելով միայն, որ ինքը պատրաստ է ստորագրել: Այսօր արդեն նա կոնկրետ առաջարկով դիմում է Ալիևին՝ սկսել խորհրդակցություններ ստորագրման շուրջ:

Մինչդեռ նախօրեին Իլհամ Ալիևն Արցախի օկուպացված Մատաղիսում, ելույթ ունենալով այսպես կոչված «վերաբնակների» առաջ, արել է հերթական ագրեսիվ հայտարարությունները՝ որևէ խոսք չասելով խաղաղության պայմանագրի համաձայնեցվածության մասին: Նույն օրը նրա արտգործնախարար Բայրամովը կրկնել է նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և Մինսկի խմբի լուծարում:

Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն արդեն մի քանի օր է՝ տարածում է ապատեղեկատվությունների շարք, թե իբր հայկական զինուժը կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը նախօրեին նույնիսկ մի գրառում էլ արել էր այդ կապակցությամբ՝ հայտարարելով, որ հստակ ցուցում է տվել ՊՆ-ին՝ չկրակել սահմանին, քանի որ Հայաստանը պատրաստվում է խաղաղության, ոչ թե պատերազմի: Եվ ահա, Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան էլ գրառում է անում՝ պայմանագիրը ստորագրելու շուրջ խորհրդակցություններ սկսելու առաջարկով դիմելով Իլհամ Ալիևին: Վերը նկարագրված ֆոնին քանի՞ տոկոս հավանականություն կա, որ Իլհամ Ալիևը կարող է ընդունել այդ առաջարկը:

Տրամաբանությունը հուշում է, որ հավանականությունը մոտ է զրոյին: Համենայն դեպս, եթե դատենք այն պատկերով, որ տեսնում ենք: Եթե, այդուհանդերձ, Ալիևն ընդունի առաջարկը, այն դեպքում, երբ, օրինակ, Բաքուն մերժում է արձագանքել օրեր առաջ գրավոր կերպով Հայաստանի ԱԳՆ ներկայացրած նույն առաջարկին, ապա դա ևս մեկ անգամ կվկայի, որ հայ-ադրբեջանական գործընթացի իրական տրամաբանությունն ու բովանդակությունը քիչ կապ ունեն առերևույթ պատկերի հետ: Հետևաբար` կառաջանա հարց, թե ինչո՞ւ են կողմերը հանրությանը մատուցում մի պատկեր, բայց առաջնորդվում այլ տրամաբանությամբ:

Եթե, այդուհանդերձ, չկա այդպիսի խորհրդապահականություն, ապա հարց է առաջանում, թե Հայաստանի վարչապետն ինչո՞ւ է անում մի առաջարկ, երբ պարզ է, որ այն մերժվելու է և առավելագույնն արժանանալու է նախապայմանների հերթական հիշեցմանը: Հարցը, անշուշտ, այն չէ, որ Հայաստանը պետք է հրաժարվի խաղաղության ուղղությամբ աշխատանքից և, ըստ էության, ենթարկվի իրավիճակի ապակառուցողականության Ադրբեջանի թելադրած տրամաբանությանը: Բայց, համենայն դեպս, հարցեր են առաջանում ֆեյսբուքյան գրառումների շարքի տրամաբանության առնչությամբ, որտեղ տրամաբանական պատասխանը, թերևս, այն է, որ այդ գրառումները ուղղված են ներքին լսարանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում