Սիրիայի ծովափնյա նահանգներում մարտի 6-ից 1500 խաղաղ բնակիչ է զոհվել բռնությունների հետևանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոն (SOHR) ոչ կառավարական կազմակերպությունը:
«Սիրիական ափին մարտի 6-ից անվտանգության ուժերի օբյեկտների և պաշտպանության նախարարության ստորաբաժանումների վրա տեղի զինված խմբավորումների հարձակումների ու դրան հաջորդած զինված էսկալացիայի արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը, SOHR-ի հաշվարկներով, հասել է 1500-ի»,- նշված է SOHR-ի կայքում հրապարակված հայտարարությունում:
Կազմակերպության տվյալներով՝ սպանվածներից մոտ 1400-ը ալավիական համայնքի ներկայացուցիչներ են: Ավելի վաղ SOHR-ը հաղորդել էր առնվազն 1383 զոհվածների մասին:









































