Tuesday, 30 06 2026
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Պուտինը Թրամփին «կծաղրի՞»

ԱՄՆ-ն և Ուկրաինան պայմանավորվել են, որ հաջորդ շաբաթ պատվիրակությունները կհանդիպեն Սաուդյան Արաբիայում: Այդ մասին Sky News-ին ասել է Մերձավոր Արևելքի հարցերով Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը: Նրա խոսքերով՝ բանակցությունները կանցկացվեն Էր Ռիյադում կամ, գուցե, Ջիդայում: «Քաղաքը կարող է փոխվել, բայց բանակցությունները տեղի կունենան Սաուդյան Արաբիայում»,- մանրամասնել է Վիտկոֆը:

Ըստ նրա՝ ներկայումս համաձայնեցվում է բանակցող թիմի կազմը, Վաշինգտոնը կապի մեջ է Կիևի հետ, տեղյակ են պահել նաև Մոսկվային: Վիտկոֆն ասել է, որ Սպիտակ տունը նամակ է ստացել Ուկրաինայի նախագահ Զելենսկուց, որտեղ նա ԱՄՆ-ին երախտագիտություն է հայտնել: Վաշինգտոնում, ըստ այդմ, տպավորություն ունեն, որ Ուկրաինայի նախագահը բանակցություններին վերադառնալու պատրաստակամություն ունի, ինչը թույլ է տալիս հուսալ, որ Սաուդյան Արաբիայում հանդիպումն արդյունավետ կլինի:

Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի դիտարկումներից պարզ է դառնում, որ Վաշինգտոնը Կիևի հետ կքննարկի վեցամսյա հրադադար հաստատելու առաջարկությունը: Լրագրողի հարցին, թե արդյոք Սպիտակ տունը պատրա՞ստ է կրկին ընդունել Զելենսկուն և վերականգնել Ուկրաինային աջակցությունը, Վիտկոֆը պատասխանել է․ «Նախագահ Թրամփն ասել է, որ հետդարձի ճանապարհ կա, և նախագահ Զելենսկին ցույց է տվել, որ մտադիր է այդ ճանապարհն անցել: Հույս կա, որ մի փուլում համագործակցությունը կվերսկսվի, և ամեն ինչ կվերականգնվի»:

Լավատեսության ի՞նչ հիմքեր ունի Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը, կարելի է ամերիկյան դիվանագիտության «նոու-հաու» համարել, որովհետև Մոսկվայից ամենաբարձր մակարդակով հնչել է տրամագծորեն հակառակ տեսակետ: ՏԱՍՍ-ը փոխանցում է նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը, որ ուկրաինական կարգավորման համար անհրաժեշտ է ոչ թե ուժերի վերադասավորում իրականացնելու համար կարճաժամկետ հրադադար, այլ կայուն խաղաղություն հաստատել:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին եվրոպացի գործընկերների հետ քննարկումներում առաջարկել է հրադադար հաստատել օդում և ծովում: Նա մասնավորապես այն հեռանկարն է պատկերել, երբ կողմերը ձեռնպահ կմնան ԱԹՍ-ների և հրթիռների կիրառումից, չեն թիրախավորի կրիտիկական նշանակության ենթակառուցվածքները: Ռուսաստանի նախագահը «կարճաժամկետ հրադադարի» գաղափարը մերժել է:

Ավելին, ըստ Պուտինի, կրակի դադարեցման ռուսաստանյան նախապայմանները մնում են ուժի մեջ: Այն է՝ ուկրաինական զորքերը պետք է թողնեն Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի և Զապորոծիեի մարզերի տարածքները, Ուկրաինան՝ հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Այս կետն ավելի հանգամանալի մեկնաբանել է արտաքին գործերի նախարար Լավրովը. Ռուսաստանն ուկրաինական տարածքում եվրոպական երկրների զորքերի տեղաբաշխումը կհամարի պատերազմին ՆԱՏՕ-ի անմիջական ներգրավվածություն:

Մի իրավիճակում, երբ պատերազմ սանձազերծած կողմը պահանջում է իր պայմաններով «կայուն խաղաղություն» և հետկոնֆլիկտային այնպիսի ստատուս-քվո, որ երբեք Ռուսաստանի համար սպառնալիք չպետք է ներկայացնի, Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ձեռք բերված ցանկացած համաձայնություն գործնական ի՞նչ արժեք կարող է ունենալ:

Ավելի ճիշտ՝ ի՞նչ երաշխիք ունի ԱՄՆ նախագահը, երբ իր հատուկ ներկայացուցչին և ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ուոլտցին հանձնարարել է ձևավորել Ուկրաինայի հետ բանակցող թիմ: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Էր-Ռիյադում Լավրով-Ռուբիո բանակցություններից հետո Շվեյցարիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փորձագիտական մակարդակի գաղտնի բանակցություններ են ընթացել: Կարելի՞ է ենթադրել, որ «սատանան մանրուքների մեջ է» դժվարությունը հաղթահարելու համար Մոսկվան և Վաշինգտոնը ներգրավել են «տեխնիկական մասնագետների»: Այլապես կամ ամերիկա-ուկրաինական բանակցություններ չպետք է սկսվեն, կամ Վաշինգտոնը նախապես հաշտված է Պուտինի կողմից մերժում ստանալու անխուսափելիության հետ և ունի «պլան Բ»: Երրորդ տարբերակը պարզապես անհնար է անգամ դիտարկել, քանի որ Պուտինի կողմից «վեցամսյա հրադադարի» առաջարկության չոր մերժումը կնշանակի, որ նա Դոնալդ Թրամփին պարզապես ծաղրում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում