Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Լիկբեզ՝ ՄԳԻՄՕ-ի երկտարեցի Իլհամ Ալիևի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կենսագրության գիտակները վաղուց են բացահայտել, որ նա Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտից, ինչպես խորհրդային տարիներին էր ընդունված ասել՝ դուրս է մնացել: Ընթացիկ քննաշրջանում նրան անբավարար է նշանակել հայտնի քաղաքագետ Վալենտին Զորինը: Ընդ որում, Զորինը չի ենթարկվել Քաբյուրոյի անդամ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Հեյդար Ալիևի ճնշումներին, վերաքննությանը դարձյալ անբավարար է նշանակել: Եվ հայր Ալիևն ստիպված է եղել որդուն մեկ տարի դասավորել Կիևի համասեռ ինստիտուտում: Ճիշտ է, համառությունը Զորինին թանկ է նստել, նրան որպես քաղաքական մեկնաբան գործուղել են Վաշինգտոն, բայց Իլհամ Ալիևն էլ ՄԳԻՄՕ-ն «բարեհաջող ավարտել է» մեկ տարվա ուշացումով:

Այս պատմությունը կարելի էր «չարակամների հնարած» անվանել, եթե Ադրբեջանի նախագահը հերթական անգամ չապացուցեր, որ, լինելով պատմական գիտությունների թեկնածու, ոչ միայն պատմաբանի բարեխղճությունից և անաչառությունից է զուրկ, այլև՝ տարրական գիտելիքներից: Մարտի 5-ին նա Իգդիր-Նախիջևան գազամուղի բացման առթիվ ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության «անկումից հինգ ամիս անց բոլշեւիկներն արևմտյան Զանգեզուրը միացրել են Հայաստանին և Ադրբեջանը կտրել նրա անբաժանելի մաս Նախիջևանից»:

Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը «անկել է» 1920թ. ապրիլի 28-ին: Ըստ Իլհամ Ալիևի, բոլշևիկներ «արևմտյան Զանգեզուրը Հայաստանին են միացրել» 1920 թ. սեպտեմբերին: Իրականություն է, սակայն, որ 1920թ. սեպտեմբերին Հայաստանը դեռևս անկախ պետություն էր, այնտեղ բոլշևիկյան կարգեր հաստատված չէին: Ավելին, 1920թ. օգոստոսին Բաքվում գումարվել էր Արևելքի ժողովուրդների համագումար, որի ընդունած բանաձևը Հայաստանը հռչակել էր «միջազգային իմպերիալիզմի դաշնակից և կոմունիստական հեղափոխության թշնամի»: Տարրական տրամաբանությունը հաստատում է, որ բոլշեւիկներն իրենց թշնամի, միջազգային իմպերիալիզմի դաշնակից Հայաստանին ոչ մի նվիրատվություն չէին անի և չեն արել:

Ադրբեջանի նախագահը, պարզվում է, սեփական երկրի պատմությունը չգիտի: Բանն այն է, որ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության «անկումից» ընդամենը երկու օր անց բոլշևիկացած Ադրբեջանի կառավարությունը, որ կոչվում էր «Ռազմա-հեղափոխական կոմիտե», պաշտոնական նոտա է հղել անկախ Հայաստանին և պահանջել, որ հայկական զորքերը դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից և Զանգեզուրից՝ հակառակ դեպքում սպառնալով հարցը լուծել պատերազմով:

Այդ պատերազմը հանուն Ադրբեջանի Հայաստանի դեմ սանձազերծել է բոլշևիկյան Ռուսաստանը, որի 11 –րդ բանակը 1920թ. մայիսի 3-ին հարձակման է անցել երկու՝ Ղազախ-Իջևան և Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Պատերազման գործողությունները շարունակվել են մինչև 1920թ. օգոստոսի 10-ը, երբ Թիֆլիսում կողմերն ստորագրել են զինադադարի համաձայնություն: Այդ փաստաթղթով Հայաստանը հարկադրված է եղել ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը բոլշևիկյան զորքերի կողմից ժամանակավորապես օկուպացված են, իսկ վերջնական կարգավիճակի հարցը պետք է լուծվի Ռուսաստան-Հայաստան խաղաղության պայմանագրով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կարծում ենք, հասկանում է, որ երբ երկու երկրների միջև կնքվում է զինադադարի համաձայնագիր, նշանակում է,որ մինչ այդ նրանք գտնվել են պատերազմական իրավիճակում: Եվ եթե պատերազմ սկսող կողմը, տվյալ դեպքում՝ բոլշևիկյան Ռուսաստանը, ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը «ժամանակավորապես օկուպացված են» և նրանց վերջնական կարգավիճակը պիտի որոշվի խաղաղության պայմանագրով, ուրեմն ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Հայաստանի անկախ պետությունից պատերազմով օկուպացված տարածքներ են:

Խորհրդային ո՞ր հանրապետության կազմում են ընդգրկվել Հայաստանից բոլշևիկյան Ռուսաստանի օկուպացրած այդ տարածքները: Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղը լիովին «թողնվել են Ադրբեջանի կազմում», իսկ Զանգեզուրի գավառը՝ բաժանվել հայկական և քրդական մասերի: Այն, ինչ Իլհամ Ալիևն անվանում է «արևելյան Զանգեզուր», ամենևին էլ ադրբեջանական չէ: Այնտեղ կազմավորվել է «Կարմիր Քրդստան», որ հետագայում լուծարվել է:

Այնպես որ՝ բոլշևիկները Հայաստանին ոչինչ չեն «նվիրել»: Նրանք հանուն Ադրբեջանի պատերազմ են հայտարարել անկախ Հայաստանին, օկուպացրել նրա տարածքները և մի քանի ամիս անց նվիրել խորհրդային Ադրբեջանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում