«Հայաստանում ամենակարևոր խնդիրը Ռամկավարում կատարվածը չէ»,- լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը` անդրադառնալով ամռանն իրեն կուսակցությունից հեռացնելուն ու իր անձի շուրջ բարձրացած աղմուկին:
«Ես չեմ պատրաստվում քուչի մակարդակի իջեցնել Ռամկավարի շուրջ խոսակցությունը ու ավանդական կուսակցույունը դարձնել տմաներձ: Կարելի՞ է մարզային կուսակցությունները նվիրել սրան-նրան»,- ասաց բանախոսը:
«Ինչի՞, կարելի՞ էր անձի կուսակցություն դարձնել այս կուսակցությունը: Կուսակցությունը ավելի շատ դրսում է, քան ներսում, մարդկանց մեծ մասին կամ հեռացրել են, կամ հեռացել են մարդիկ»,- ասաց նա` նկատի ունենալով Հարություն Առաքելյանի գործունեությունը:
Ըստ Անտինյանի` խորը մոլորություն կա, որ Հայաստանում Ռամկավարը գործելու է դրսի կուսակցույթան ազդեցության տակ, սակայն եթե դրսի կուսակցությունը խառնվի ներսի կուսակցության գործերին, դա օրենքի խախտում կլինի:
Ինչ վերաբերում է Քոչարյանի քաղաքականություն վերադառնալուն, ապա ասաց, որ չի հասկանում, թե ինչի են մարդիկ այսպես խառվել իրար:
«Հայաստանում չի եղել ու չկա այդպիսի պլանավորվածություն»,- ասաց նա: Եթե Ռ. Քոչարայանն ուզենա վերադառնալ, պետք է շատ համոզի իր համախոհներին, որ իր վերադարձն անխուսափելի ու անհրաժեշտ է երկրի համար, քանի որ մինչև այդ չի հայտնել քաղաքականություն վերադառնալու ցանկություն:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, արձանագրություններին, Անտինյանն ասաց. «Արձանագրությունները կապ չունեն հայ-թուրքական հարաբերությունների հետ: Դրանց չպետք է դիտարկել խաղաղ պայմաններում: Դա կապված է Իրանին կետային հարվածներ հասցնելու հետ»: Նրա խոսքով`դրանց պետք է նայել վաղվա տեսանկունից: «Աստված չանի` Իրանին հարվածեն»,- ամփոփեց նա:








































