Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի շրջանակներում մարտի 1-ին կայացած «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն)։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Նա հայտնեց, որ 9 երկրպագու ձերբակալվել է։









































