Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Թրամփը կկրճատի Պետքարտուղարության աշխատակազմը և ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելությունների թիվը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է արմատապես կրճատել Պետքարտուղարության կազմը, որի արդյունքում այն կունենա ավելի քիչ դիվանագետներ, ավելի փոքր թվով դեսպանատներ և ավելի նեղ լիազորություններ։ Այս մասին հայտնում է POLITICO-ն:

Հրատարակության տրամադրության տակ է հայտնվել հնարավոր կրճատվող հյուպատոսությունների ցանկը, որոնց թվում են Ռենի, Լիոնի, Ստրասբուրգի, Բորդոյի (Ֆրանսիա), Դյուսելդորֆի, Լայպցիգի, Համբուրգի  (Գերմանիա), Ֆլորենցիայի (Իտալիա), Պոնտա Դելգադայի  (Պորտուգալիա) և Բելու Օրիզոնտիի (Բրազիլիա) հյուպատոսությունները:

Թեև դեռ պարզ չէ, թե քանի դեսպանատուն կփակվի, սակայն պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ պատրաստ է թվի զգալի կրճատման։

Դեսպանատների կրճատումն ավելի բարդ է, քան հյուպատոսությունների փակումն այն պատճառով, որ շատ դեսպանատներ ունեն ԱՄՆ կառավարության այլ գործառույթներ, ներառյալ առևտրի և նույնիսկ գյուղատնտեսական գրասենյակներ:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջեյմս Հյուիթը Պետքարտուղարությունում փոփոխությունները հիմնավորել է ֆինանսական խնդիրներով։

«Մենք 36 տրիլիոն դոլարի պարտք ունենք», – ընդգծել է նա։

ԱՄՆ վարչակազմն, ըստ POLITICO-ի, այս քայլով մտադիր է ապահովել, որ Պետքարտուղարությունը կենտրոնանա կառավարական համաձայնագրերի կնքման, ԱՄՆ անվտանգության ապահովման, ինչպես նաև երկիր օտարերկրյա ներդրումներ ներգրավելու վրա։

Ըստ հրատարակության աղբյուրի՝ Պետքարտուղարության գործադիր քարտուղարությունը դիմել է Պաշտպանության նախարարությանը, Կենտրոնական հետախուզական վարչությանը, Արդարադատության և Ներքին անվտանգության նախարարություններին և այլ գերատեսչությունների՝ խնդրելով դասակարգել ԱՄՆ դեսպանատներն՝ ըստ իրենց աշխատանքի կարևորության։ Աղբյուրը նշել է, որ գերատեսչությունները և գործակալությունները պետք է դեսպանատները գնահատեն 0-ից մինչև 10 սանդղակով:

Այս նախաձեռնության կողմնակիցների կարծիքով՝ նման վերափոխումը կհանգեցնի ավելի կենտրոնացված, բայց միևնույն ժամանակ ճկուն արտաքին ծառայության, որն ավելի լավ կծառայի ԱՄՆ շահերին:

Սակայն քննադատների խոսքով՝ բարեփոխումները կարող են վնասել ԱՄՆ-ին երկարաժամկետ հեռանկարում, հատկապես, երբ այն մրցակցում է Չինաստանի հետ, որը վերջին տարիներին գերազանցել է Միացյալ Նահանգներին իր դիվանագիտական հաստատությունների քանակով ամբողջ աշխարհում։

Հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE) սկսել է ԱՄՆ բյուջեի ծախսերի մասշտաբային աուդիտը: DOGE-ի ղեկավար Իլոն Մասկի խոսքով՝ վարչությունն ակնկալում է ԱՄՆ կառավարության ծախսերը կրճատել 2 տրիլիոն դոլարով։ Մասկի նախաձեռնությամբ ժամանակավորապես դադարեցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը` նրա հետագա վերակազմավորման նպատակով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում