Monday, 13 07 2026
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել

Թուրքիան տեղավորվե՞ց. ի՞նչ է ասել Էրդողանն Ալիևին

Փետրվարի 27-ին Թուրքիայում սպասվում է ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունը, որտեղ քննարկվելու է երկու երկրների դեսպանատների աշխատանքը լիարժեք վերականգնելու հարցը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, որը փետրվարի 24-ին Անկարայում էր, 25-ին Թեհրանում, իսկ 26-ին՝ Դոհայում: Անկարան փաստորեն կարողացավ «խցկվել», տեղավորվել Ռուսաստանի և ԱՄՆ միջև սկսած երկխոսության գործընթաց:

Իհարկե, Անկարային չհաջողվեց դառնալ այսպես ասած պատվավոր բացման հարթակ, այդպիսին ընտրվեց Էր Ռիյադը, սակայն երկրորդ հանդիպման վայր դառնալ՝ կարծես թե ստացվեց: Այստեղ, սակայն հարկ է ուշադրության արժանացնել հանգամանքը, որ դա տեղի է ունենում Լավրովի այցից հետո: Հրապարակվում էին տեղեկություններ, որ ռուս-ամերիկյան բանակցության բացման համար հարթակի ընտրության հարցում Ռուսաստանն է եղել արաբական երկրների տարբերակի ջատագովն ու առաջ մղողը:

Դա թերևս պայմանավորված է այն որոշակի սառնությամբ, որ արդեն գրեթե երկու տարի նկատելի է ռուս-թուրքական հարաբերություններում: Դա, իհարկե, սպեցիֆիկ սառնություն է, այսինքն` շփումներ այդուհանդերձ կան, սակայն դրանց մեխանիկան ակնհայտորեն փոխված է, ինչի բավականին ընդգծված վկայություն է այն, որ ՌԴ նախագահ Պուտինն այդպես էլ չի կատարում Էրդողանի այդքան սպասած այցը Թուրքիա: Թեև, չի բացառվում, որ մոտ ապագայում կարող է նաև որոշակիանալ այդ հանգամանքը: Դա կախված է գուցե նրանից, թե ինչպես կպահի Թուրքիան իրեն նոր իրավիճակում, կվերականգնի՞ վստահությունը ՌԴ մոտ ամբողջությամբ, թե՞ ոչ:

Այն, որ Անկարային հաջողվել է որոշակի առաջընթաց այդ հարցում, վկայում է հենց ամերիկա-ռուսական բանակցության երկրորդ ռաունդը Ստամբուլում անցկացնելու որոշումը: Բայց, ի՞նչ պայմանավորվածության շնորհիվ է Անկարան «ստացել» այդ հնարավորությունը Մոսկվայից: Արդյո՞ք դա կարող էր վերաբերել Ադրբեջանին, մասնավորապես Ռուսաստանի հանդեպ Բաքվի վերջին շրջանի պահվածքի համատեքստում: Համենայն դեպս, Լավրովի այցից հետո նրա գործընկեր Ֆիդանն ընդունել է Իլհամ Ալիեւի օգնական Հաջիևին, իսկ Էրդողանն էլ հեռախոսազրույց ունեցել Ալիևի հետ: Մինչ այդ ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը վստահություն էր հայտնել, թե Ադրբեջանը հասկանում է ՌԴ հետ դաշնակցային հարաբերությանը հավատարիմ լինելու կարևորությունը:

Էրդողանը դա՞ է բացատրել Ալիևին, թե՞ խնդրել է առժամանակ «ձևացնել», որ հասկանում է, Անկարային հնարավորություն տալով տեղավորվել ռուս-ամերիկյան «միջանցքում» և փորձել քաղել դիվիդենտներ, դրանք գուցե Բաքվին էլ բաժին հանելու խոստումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում