Saturday, 25 07 2026
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա

Թեհրանում Լավրովին «երեք «այո»-ից ո՞րն են ասել

Փետրվարի 25-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Բանակցությունների մասին IRNA-ի տարածած տեղեկատվությունն առանձնացրել է Իրանի նախագահի այս միտքը: «Իրանը և Ռուսաստանը համագործակցությունն ամրապնդելու մեծ հնարավորություններ ունեն: Մենք մտադիր ենք ամրապնդել Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը»: Ընդսմին՝ Մասուդ Փեզեշքիանը կարևորել է ռազմավարական համապարձակ համագործակցության պայմանագրով ձեռք բերված «պայմանավորվածությունների կատարումը»:

Իրանի նախագահի ձևակերպումներն ակնհայտորեն ոչ միայն վերապահ, այլև ենթատեքստային են: Ռուս-իրանական ռազմավարական համապարփակ համագործակցության պայմանագիրը, որ բանակցվել է ավելի քան երեք տարի, ստորագրվել է հունվարի 17-ին՝ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկվա այցի շրջանակներում:

Այդ փաստաթղթի դրույթները չեն հրապարակվել: Ավելի վաղ փորձագետները կարծիք են հայտնել, որ Ռուսաստանն Իրանի անվտանգության որևէ երաշխիքներ չեն տվել»: Այլ աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Իրանը պայմանագիրն ստորագրել է, որպեսզի Ռուսաստանից ձեռք բերի արդիական СУ-35 կործանիչներ և հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության միջոցներ:

Որքան էլ իսլամական հանրապետության պաշտոնյաները և զինվորական վերնախավը հակառակն է պնդում, Իսրայելի վերջին հարձակումը, երևում է, Թեհրանում խոր մտահոգությունների տեղիք է տվել: Իրանը ռազմավարական համագործակցության պայմանագիր ունի նաև Չինաստանի հետ, բայց անցած տարիներին Պեկինը ռազմական աջակցության հարցում չափազանց մեծ զգուշավորություն է դրսևորել:

Հունվարի 17-ին ստորագրված ռուս-իրանական պայմանագրով Ռուսաստանը ռազմական մատակարարումների պարտավորություն ստանձնե՞լ է: Ըստ երևույթին, այո՛, հակառակ դեպքում Թեհրանը դարձյալ կհետաձգեր փաստաթղթի վավերացումը: Բայց, որքանով հասկացվում է պարտավոորւթյունները կատարելու մասին Իրանի նախագահի ակնարկից, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերբեռնման մեկնարկի փուլում Ռուսաստանը «չի շտապում» աջակցել Իսլամական հանրապետության ռազմաօդային և ՀՕՊ ուժերի արդիականացմանը:

Իր հերթին Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների խնդիր ունի: Արտաքին գործերի նախարար Արաղչին ասել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ- ի հետ բանակցությունների, բայց հավասարը՝ հավասարի հետ սկզբունքով: Ռուս-ամերիկյան բանակցություններում, հավանաբար, տեղ ունի նաև «իրանական դոսյեն», բայց ի՞նչ կտրվածքով է այն քննարկվում:

Կոնկրետ իրավիճակում ռուս-իրանական հարաբերությունների արդյունավետությունը պայմանավորված է նրանով, թե կողմերից ո՞րն ավելի շատ ունի մյուսի «հովանավորության» կարիքը: Քաղաքականության մեջ, անշուշտ, այդ «մոտիվացիան» բացահայտ չի դրսևորվում, բայց առանց այդ նրբության հստակեցման հնարավոր չէ առաջընթաց քայլ կատարել:

Այս առումով շատ դիտարժան է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Թեհրանում փաստացի պետական բարձրագույն ընդունելության չի արժանացել: Ընդ որում՝ վերջին շրջանում որեւէ տեղեկություն չի տարածվել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի միջև հեռախոսազրույցի կամ պաշտոնական ուղերձների փոխանակման մասին:

Սերգեյ Լավրովը Թեհրան է մեկնել Անկարայից, որտեղ ոչ միայն բանակցություննեեր է վարել պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ, այլև արժանացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի ընդունելությանը: Այաթոլլա Խամենեին ինչու՞ չի ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին:

Իրանը կրոնապետություն է, երկրի արտաքին քաղաքականությունը, անվտանգության, պաշտպանության և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերում դիրքորոշման հարցերը քննարկվում են Իսլամական հեղափոխության առաջնորդի մակարդակով, նրան են ուղղակիորեն ենթարկվում Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Մասուդ Փեզեշքիանը միայն կառավարության ընթացիկ գործունեության համակարգողն է: Եվ եթե անգամ սկզբունքային մի հարցում կամ մի քանի հարցերում նա Լավրովին «այո» է ասել, ապա դա ընդամենը պարսկական «երեք «այո»-ից մեկն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում