Saturday, 25 07 2026
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ

Ալիևի օգնականին Լավրովից հետո կանչել են Անկարա

Անկարայում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարցերի օգնական, Ադրբեջանի դե ֆակտո «արտգործնախարար» Հիքմեթ Հաջիևի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Հաջիևն ինքն է շտապել Անկարա, թե՞ նրան կանչել են՝ ՌԴ արտգործնախարար Լավրովի այցից հետո:

Համենայն դեպս, հատկանշական է, որ Լավրովից հետո Ֆիդանը հյուրընկալում է Հաջիևին՝ ըստ ամենայնի նրան որոշակի նորություններ հայտնելու համար: Ինչպիսի՞ն կլինեն դրանք Ռուսաստանի հետ կսմիթների մեջ գտնվող Ադրբեջանի համար՝ հաշվի առնելով այն, որ Թրամփի վարչակազմի հետ երկխոսություն սկսած Ռուսաստանը, անկասկած, իրեն զգում է ավելի ինքնավստահ:

Անկարան Բաքվին հորդորելու է իջեցնե՞լ «փուքսը», թե՞ Հաջիևի Անկարա այցը պայմանավորված է նրանով, որ քննարկվում է շատ կոնկրետ օրակարգ և գաղափար, որ Լավրովը ներկայացրել է նախ Անկարային, իսկ հաջորդ օրը՝ Թեհրանին: Հիշեցնեմ, որ Լավրովի՝ Թեհրան ժամանելուց առաջ էլ Ժնևում կայացավ Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների շփումը: Համենայն դեպս այն, որ Լավրովի Անկարա այցից, ըստ էության, մեկ օր անց Թուրքիայի արտգործնախարարությունում հյուրընկալվում է Հիքմեթ Հաջիևը, թերևս հուշում է, որ Ֆիդան-Հաջիև քննարկումը ենթադրել է որոշակի հրատապություն, իսկ էականության մասին է խոսում նաև թերևս այն, որ Ֆիդանին է այցելել Իլհամ Ալիևի համար ամենից վստահելի անձանցից մեկը:

Ռուսաստանը, ըստ ամենայնի, Լավրովի Անկարա և Թեհրան այցերի ընթացքում ոչ միայն ներկայացրել է Վաշինգտոնի հետ երկխոսության իր տեղեկատվությունը, այլ նաև, ըստ ամենայնի, այդ երկխոսության հանգամանքի վրա հիմնված որոշակի պատկերացումներ, որոնք հնարավոր է օրակարգային նոր դիտանկյուն են ենթադրելու Կովկասի համար: Հատկանշական է, որ նախօրեին էլ Երևանը հայտարարեց, թե Բաքուն Երևանին փոխանցել է խաղաղության պայմանագրի նախագծի հերթական խմբագրումը, թեև հերթական անգամ հանրային դաշտում չկան դրա մանրամասները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում