Saturday, 25 07 2026
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան

Թրամփը «մատնեց» Պուտինին, բայց Մոսկվան լռում է

Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների բանակցություններից հետո մամուլի ասուլիսին լրագրողներից մեկը Դոնալդ Թրամփին հարց է ուղղել: «Վլադիմիր Պուտինը համաձա՞յն է, որ Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժեր տեղակայվեն»,-ինչին հետևել է դրական պատասխան: «Այո, այդ հարցը են նրան (Ռուսաստանի նախագահ Պուտինին) տվել եմ»,- ասել է Թրամփը:

Ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկին նախորդած օրերին Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միանշանակորեն բացասական էր: Արտգործնախարար Լավրովը նույնիսկ թույլ էր տվել ասել, որ ուկրաինական կարգավորումը Եվրամիությանը «չի վերաբերում», երբ նրան հարցրել էին բանակցություններին ԵՄ կամ եվրոպական առաջատար երկրների մասնակցության մասին:

Դոնալդ Թրամփն իր վերաբերյալ պատասխանով փաստացի բացահայտել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ուկրաինական կարգավորմանը Եվրամիության ներգրավվածության հարցը քննարկել է: Այլապես Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժեր տեղակայելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահին հարց չէր ուղղի և, իր ասելով, դրական պատասխան չէր ստանա:

«Ռուսաստանն Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, միայն թե Ուկրաինան չպետք է վերածվի Ռուսաստանի դեմ պլացդարմի»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Ըստ արևմտյան աղբյուրների՝ եվրոպական ավելի քան երեսուն երկիր «պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ»:

Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին ԱՄՆ նախագահն ասել է, թե կարծում է, որ Մակրոնն այդ ուղղությամբ «քայլեր է ձեռնարկում»,- իսկ Ֆրանսիայի նախագահը զգուշավոր դիտարկում է արել, թե խոսքը «ռազմաճակատային գծում տեղաբաշխելու մասին չէ, այլ՝ Ուկրաինայի տարածքում ներկայության»:

Այդ «ներկայությանը Պուտինի համաձայնության» մասին Միացյալ Նահանգների նախագահի բացահայտմանը Մոսկվան դեռևս չի անդրադարձել: Հարցին, թե փետրվարի 25-ին մեկնարկող՝ ռուս-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլից ի՞նչ սպասումներ կան, Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը պատասխանել է, որ դրանք կընթանան փորձագետների մակարդակով և պետք է դիմել արտաքին գործերի նախարարությանը:

Այս համատեքստում, երևի, Ֆրանսիայի նախագահի Վաշինգտոն այցը, Դոնալդ Թրամփի հետ նրա բանակցությունները «ստուգողական» են: Հին աշխարհն, ամենայն հավանականությամբ, փորձում է հստակեցնել, թե Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական ամբիցիաների նկատմամբ սահմանային մինչև ո՞ր նշագիծն է «ընկալունակ» Միացյալ Նահանգների նախագահը, և այդ ենթադրյալ «սիներգիայի» հիմքում միայն նրա «բիզնես նախագծե՞րն» են, թե Վաշինգտոնն իրականում Եվրոպային մղում է Ռուսաստանի հետ դեմ առ դեմ դիմակայության:

Որքանո՞վ և կոնկրետ ի՞նչ է «ընկալել» Ֆրանսիայի նախագահը՝ չափազանց կարևոր է նաեւ Հայաստանի համար, որովհետև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման «խոչընդոտներից» մեկը Բաքուն համարում է սահմանին Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը: Եվրամիությունն այդ մանդատը ևս երկու տարով երկարաձգել է:

Արդյոք պատահակա՞ն է, որ վերջին օրերին հայաստանյան ընդդիմությունն իր բոլոր, ընդ որում՝ նախընթաց գրեթե երեք տասնամյակներին միմյանց «բզկտող» թևերի աննախադեպ համերաշխությամբ, հանրությանը ներշնչում է, որ Արցախի կորստի պատասխանատուն նաև Ֆրանսիան է՝ որպես «պրահյան դավաճանության կնքահայրերից մեկը» և առաջնահերթություն վերադարձը տեսնում նոյեմբերի 9-ի փաստաթղթին: «Անառակ որդու վերադարձի» այս քարոզչությունը մի տեսլական է ներշնչում, որ Ուկրաինայի հարցում ԱՄՆ հետ գործարքը Վլադիմիր Պուտինի համար Ադրբեջանի հետ «կոշտ խոսակցության» հնարավորություն է: ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը հույս է հայտնել, որ Ադրբեջանում «հասկանում են» Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության կարևորությունը:

Հայաստանում քաղաքական և քաղաքագիտական տեսակետ կա, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպական շահագրգիռ կառույցների թելադրանքով «հեղինակազրկել է» ԼՂ-ում ռուսաստանյան խաղաղապահ առաքելությունը: Ուկրաինայում եվրոպական երկրների խաղաղապահ առաքելությանը Պուտինի համաձայնությունը երաշխի՞ք է, որ ռուս-ամերիկյան գործարքը չի ձախողվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում