Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Բաքուն Թեհրանին «կապահովագրի՞» Իսրայելի հարձակումից

Փետրվարի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամեդ Բաղեր Գալիբաֆին: Վերջինս նախագահական ընտրություններում Մասուդ Փեզեշքիանի մրցակիցն էր և նախապես ընկալվում էր որպես ֆավորիտ՝ որպես իրանական վերնախավի «պահպանողական թևի» հայտնի ներկայացուցիչներից մեկը: Նա, սակայն, ընտրություններում պարտվեց, բայց շարունակեց գլխավորել խորհրդարանը:

Իրանի ներքաղաքական իրողություններին իրազեկ փորձագետները համարում են, որ Գալիբաֆի ղեկավարած խորհրդարանը գերազանցապես պահպանողական է և Փեզեշքիանի «գլխին մշտապես կախված է պաշտոնանկության սպառնալիքը», Իրանի նախագահը թե իրավական առումով, թե փաստացի նույնիսկ գործադիր իշխանության ղեկավար չէ, միայն ղեկավարում է կառավարությունը, իսկ արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության հարցերը բացառապես կարգավորում է Իսլամական հեղափոխության առաջնորդը:

Այս առումով ուշագրավ է, որ Իրան-Ադրբեջան վերջին շրջանի ակտիվ շփումների, ըստ երևույթին, հանգրվանային արդյունքները «ճշգրտվում են» ոչ թե նախագահ Փեզեշքիանի ներկայացուցչի, այլ Իրանի խորհրդարանի նախագահի Բաքու այցով, ինչից կարելի է ենթադրել, որ հարաբերությունների հետագա դինամիկայի հարցում Ալիևը գերադասել է ունենալ Թեհրանի քաղաքական վերնախավի «հին գվարդիայի» հավաստիացումը:

Նախագահ Փեզեշքիանը, երևում է, Իրանի ռազմավարական ընտրության հարցում վճռորոշ «ձայնի իրավունք» չունի: Համենայն դեպս, հրապարակայնացված է, որ միջուկային ծրագրի հարցերով բոլոր քննարկումներն ընթանում են հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի անմիջական վերահսկողությամբ և նրա ցուցումներով:

Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելուն հաջորդած մեկ ամսում Իրանի խորհրդարանի մի քանի ներկայացուցիչներ բարձրացրել են միջուկային զենք չունենալու մասին Խամենեիի «ֆետվան» վերանայելու հարցը: Ակնհայտ է, որ դա ԱՄՆ-ին հղած դիվանագիտական ազդակ է, ինչի պատասխանը, հավանաբար, Թրամփի հայտարարությունն է, որ չէր ցանկանա իրանական ժողովրդին վնաս պատճառել, գերադասում է հարցը կարգավորել «փաստաթղի միջոցով»:

Այս իրավիճակում Թեհրանը, երևի, շարունակում է մտահոգված մնալ, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքի ռազմական ենթակառուցվածքները կարող է իր դեմ օգտագործել: Բաքուն հավաստիացնում է, որ դա բացառված է: Մոհամեդ Բաղեր Գալիբաֆը փետրվարի 20-ին հայտարարել է, որ Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերն անելիք չունեն և աջակցություն հայտնել 3+3 ձևաչափին:

Ալիև-Գալիբաֆ բանակցություններում կարեւորվել է «Աղբենդի անցումը»: Դա մի նախագիծ է, որի հիմնարկեքը կատարվել է Իրանում Էբրահիմ Ռեիսիի նախագահության շրջանում և կոչված է ապահովելու Իրանի տարածքով Նախիջևանի հետ Ադրբեջանի կապը: Պաշտոնական Բաքուն այս թեման մշտապես թարմացնում է, երբ խոսք է բացվում Սյունիքում Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցություն ապահովելու մասին: Բաքվի մոտեցումը ֆորմալ ձևակերպումով այն է, որ եթե Հայաստանը «չի ցանկանում ապաշրջափակվել, ապա Ադրբեջանը Նախիջևանի հետ կկապվի Իրանի տարածքով»:

Ամենայն հավանականությամբ, Ալիև-Գալիբաֆ բանակցություններում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց քննարկվել է, բայց պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին հիշատակում չկա: Փոխարենն ընդգծված է «Աղբենդի անցումի» կարևորությունը: 2023թ. տարեվերջին Ալիեւն ակնարկել էր, որ Աղբենդի ուղեանց կամուրջը կծառայի նաև Ռուսաստան-Իրան հաղորդակցությանը և արժանացել ԱՄՆ պետդեպի քննադատությանը: Ռուս-ամերիկյան վերջին բանակցությունները հանե՞լ են Ալիևի մտավախությունները, Վաշինգտոնը ռուս-իրանական կոմունիկացիաների ապահովման ճանապարհին Ալիևի առջև «կանաչ լու՞յս է վառել»:

Հետաքրքիր է՝ Գալիբա՞ֆն է Ալիևին աշխարհաքաղաքական վերադասավորումների մասին կարեւոր տեղեկություններ փոխանցել, թե նա Բաքու է մեկնել, որպեսզի Ալիևից «ինչ-որ բան լսի՞»: Իրանա-ադրբեջանական հարաբերություններն, ըստ էության, միջնորդավորված են ռուս-իրանական և իսրայելա-ադրբեջանական համագործակցության նկատմամբ կողմերի փոխադարձ վերապահումներով: Իրանը կարո՞ղ է երաշխավորել, որ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունն Ադրբեջանի կարգավիճակը չի իջեցնի տրանզիտային երկրի մակարդակի: Բաքուն Թեհրանին «կապահովագրի՞» Իսրայելի հարձակումից: Ալիևն այդ նշաձողի տակ մտնու՞մ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում