Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Օսկանյա՞նն է ճիշտ, թե՞ Քոչարյանը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ի մամուլի ասուլիսին ասաց, որ տարածքների փոխանակման առաջարկություն Հեյդար Ալիևն իրեն արել է Վաշինգտոնում: Ավելի վաղ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել է, որ այդ առաջարկությունը Հեյդար Ալիևը Ռոբերտ Քոչարյանին արել է Ժնևում: Օսկանյանը, ընդսմին, մանրամասնել է, որ այդ ժամանակ ինքը և վարչապետ Վազգեն Սարգսյանը նույնպես Ժնևում էին, բայց Քոչարյանը և Ալիևը հանդիպել են տետատետ: Ռոբերտ Քոչարյանը միայն տեղեկացրել է, որ Հեյդար Ալիևից նման առաջարկություն է ստացել:

Ըստ Օսկանյանի՝ իրենք հենց տեղում եզրակացության են եկել, որ հայկական կողմի համար օգտակարությունն այն է, որ Հեյդար Ալիևը պատրաստ է «հանձնել Արցախը», իսկ Մեղրիի հարցով հնարավոր է այնպես բանակցել, որ չհանձնվի: Թե որքանով է ոչ միայն իրատեսական, այլև ադեկվատ դիվանագիտական այս «նրբագիտակցումը», որ իր հարցազրույցում, ըստ էության, նաև երկրորդ նախագահը պաշտպանեց՝ քննարկման առարկա է:

Մինչդեռ Հեյդար Ալիևից նման առաջարկություն ստանալու վայրի և, ամենայն հավանականությամբ, ժամանակի տարբերությունը, որ բացահայտվում է Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի հրապարակած տեղեկության տարբերությամբ, բավական ուշագրավ է: Կարևոր է իմանալ՝ Հեյդար Ալիևն այդ առաջարկությունն արել է 1999թ. խորհրդարանական ընտրություններից առա՞ջ, մրցապայքարի փուլո՞ւմ, թե՞ հետո, երբ արդեն հայտնի էր, որ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմը հարաբերական մեծամասնություն ունի:

Օսկանյանը վկայում է, որ Ժնևում է գտնվել նաև վարչապետ Վազգեն Սարգսյանը, հետևաբար Ռոբերտ-Քոչարյան-Հեյդար Ալիևը հանդիպումը կայացել է 1999թ. հունիսից հետո: Քոչարյանն ասում է, որ Հեյդար Ալիեւից նման գաղափար լսել է Վաշինգտոնում: Ո՛չ Օսկանյանը, ո՛չ Քոչարյանը հանդիպման տարի և ամսաթիվ չեն նշում: Ենթադրվում է, սակայն, որ նման գաղափար ծնվել է ԼՂ կարգավորման «Ընդհանուր պետություն» առաջարկությունը Հեյդար Ալիևի կողմից մերժելուց հետո:

Եթե Հեյդար Ալիևը ԼՂ-Մեղրի «փոխանակման» գաղափար Ռոբերտ Քոչարյանին փոխանցել է 1999թ. խորհրդարանական ընտրություններից հետո, ապա դա չի՞ արվել կանխամտածված: Բանն այն է, որ 1980-ական թվականներին, զբաղեցնելող ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, որ թույլ էր տալիս վերահսկել նաև տրանսպորտային և կոմունիկացիոն հարցերը, Հեյդար Ալիևը հանդես է եկել Սյունիքում երկաթուղուն զուգահեռ Նախիջևանի հետ ավտոմոբիլային հաղորդակցություն հաստատելու նախաձեռնությամբ:

Հարցը չի լուծվել, որովհետև Հայաստանի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը դեմ է արտահայտվել: Հեյդար Ալիևը չէր կարող հաշվի չառնել, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Կարեն Դեմիրճյանը Մեղրի-ԼՂ «փոխանակման» գաղափարին դեմ է արտահայտվելու, և վարչապետ Վազգեն Սարգսյանը, բնականաբար, քաղաքական դաշնակցի տեսակետը պաշտպանելու է:

Ընդ որում՝ պետք է արձանագրել, որ Հեյդար Ալիևն ինքը ներքաղաքական «ճգնաժամ» Բաքվում բեմադրել է: Սադարակում Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո հրաժարական են տվել նրա արտաքին գործերի նախարարը և գլխավոր խորհրդականը: Երկրորդ նախագահ Քոչարյանն ասում է, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը քննարկումներին տեղյակ է եղել, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, մինչդեռ, պնդում է, որ ինքը Մեղրի-ԼՂ «փոխանակման» մասին ոչինչ չի իմացել: Բաբայանը ՊԲ հրամանատար պաշտոնավարել է մինչև 1999թ. դեկտեմբերի 17-ը, բայց հունիսից արդեն կառավարության անդամ չէր: Հնարավոր է՝ ԼՂՀ Անվտանգության խորհուրդն է իրազեկված եղել:

Ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիև տետատետ հանդիպման վայրի և օրվա ճշտումը կարող է որոշակի պարզություն մտցնել, թե Հայաստանի ներքաղաքական կյանքի ո՞ր փուլում է Ադրբեջանի նախագահը «հուշել» այդ ինտրիգային գաղափարը, որի գործնական իրացումը կախված էր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կոնսենսուսից և, իհարկե, Իրանի համաձայնությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում